MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +9 °C ... +21 °C Yarın:+22 °C
Սկանդալ...Մոնան և Վարդան Բարսեղյանը վիճել են
17:00, 05.07.2016
5958 | 4
Հերթական սկանդալը հայկական շոուբիզնեսում: Երգչուհի, հաղորդավարուհի, շոումեն, MONA Luxury Studio կազմակերպության հիմնադիր տնօրեն Մոնան երեկ իր ինստագրամի էջում մի լուսնակար է տեղադրել հաղորդավար, երգիչ Վարդան Բարսեղյանի հետ և մակագրել այսպես «Նորից իմ կողքին.....
Մենք բարիշել ենք»
Մեզ հասած տեղեկությունների համաձայն որոշ ժամանակ առաջ նրանք վիճել են, իսկ վեճի պատճառ հանդիսացել է այն բիզնեսը, որը պատկանում էր Մոնային: Լուրերի համաձայն Մոնան, ով հանդիսանում էMONA Luxury հարսանյաց կազմակերպության հիմնադիր տնօրենը պարզել է, որ Վարդան Բարսեղյանը ևս միևնույն ժամանակահատվածում բացել է նույնատիպ բիզնես` ինչն էլ հանդիսացել է նրանց վեճի առիթը: Այսօր արդեն երկուսն էլ իրենց պարզաբանումների ժամանակ նշում են, որ իրականում իրենց վեճի հինական դրդապատճառ է հանդիսացել մեկ այլ երրորդ մարդ: Մենք փորձեցինք կապ հաստատել նրանց հետ և հենց իրենցից իմանալ ողջ ճշմարտությունը:
Մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ Մոնան ասաց. «
Վարդանի հետ կոնֆլիկտն անհիմն է եղել։ Ու չկա պատճառ ամեն ինչ գունավորելու։ Յուրաքանչյուր բիզնեսմեն իր աշխատանքում սիրում է ճիշտ փոխհարաբերություններ՝ հատկապես ընկերների միջավայրում.... Վարդանն արվեստի մարդ է առաջին հերթին ինչպես և ես, ու չեմ կարծում, որ մեր ժամանակավորապես միմյանցից հեռու գործելը հիմք է տալիս մտածելու լուրջ կոնֆլիկտի մասին։

Անգամ եթե այդպես լինի մի օր ես իմ բարձրունքից նրան մեծ հաջողություններ եմ մաղթում, քանի որ արժանի է լավագույնին»:
Իսկ Վարդանը փաստեց հետևալը . «Իրականում ես Մոնային ճանաչում եմ դեռ վաղուց: Տարիներ շարունակ մենք լավ ընկերներ ենք եղել;Սակայն եկավ մի պահ, երբ ոմն երրորդ անձի թեթև ձեռքով ամեն ինչ խառբվեց իրար: Սակայն ժամանակի ընթացքում ամեն ինչ իր տեղն ընկավ: Մենք այսօր նորից նույն լավ ու ջերմ հարաբերությունների մեջ ենք: Մենք երկուսս էլ արվեստի մարդիք ենք, ունենք լուրջ նպատակներ: Հասուն ենք այնքան, որ կարողանանք տարբելեր միմյանցից ճիշտն ու սուտը: Ես ինքս շատ սիրում եմ Մոնային և ուրախ եմ, որ իմ կյնաքում ունեմ իր պես լավ ու հավատարիմ ընկեր»:
Դե ինչ մենք ևս շուրախ ենք, որ նրանք հաշտվել են և կարծում ենք, որ մոտ ապագայում նրանք մեզ կներկայանան նոր ու համատեղ գեղեցիկ անակնկալներով:
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
show Biznes
yukarı