EXCLUSIVE.am-ի տնօրեն, լուսանկարիչ Էմին Մաթևոսյանը նշում է իր ծննդյան տարեդարձը: Էմինը նշում է իր 27 ամյակը: Մենք կապ հաստատեցինք Էմինի հետ, որպեսզի հենց նրանից ճշտենք, թե ինչպիսի անակնկալներ են մատուցել ընկերները նրան: Մեզ հետ ունեցած զրույցում Էմինը նշեց. «Ծննդյանս մեկնարկը եղել է անակնկալով: Քրոջս աղջկա կողմից գեղեցիկ շնորհավորանք և ինքնատիպ նվերով: Արդեն օրվա երկրորդ կեսին անակնկալ են մատուցել շատ հարազատ մարդիկ ովքեր անակնկալ ձևով ներխուժել են բնակարան և գեղեցիկ տորթով և ծննդյան երգով շնորհավորել են ծննդյանս օրը: Դրանից հետո շատ մոտ բարեկամներով և ընկերներով հավաքվել ենք մեր տանը ծննդյանս օրը նշելու: Եղել են շատ շնորհավորանքեր և բարեմաղթանքեր ինչի համար շատ շնորհակալ եմ բոլորից, ովքեր որ հիշել և շնորհավորել են: Որախ եմ, որ շրջապատված եմ լավ մարդկանցով որվքեր ամեն տարի հիշում են...Այս տարի մի փոքր անակնկալ ես եմ մատուցել ընտանիքիս անդամները փոքրիկ նվերների տեսքով ի շնորհակալություն ծնողներիս որ ինչ այսպիսի դաստիարակություն են տվել և տան անդմաներիս, որ պատիվ ունեմ իրենց հետ ապրել և ամեն առավոտս իրենց հետ սկսել: Արդեն 27 տարի է ես պատիվ ունեմ ապրել այս երկրում և հպարտորեն ասել, որ ես հայ եմ ու ապրում եմ Հայաստանում»: |