Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի նախաձեռնությամբ վարչական շրջանի մշակույթի կենտրոնի «Արևներ» պարային համույթը (գեղ. ղեկավար Քրիստինե Պետրոսյան) հուլիսի 15-18-ը Ծաղկաձոր քաղաքում մասնակցել է ՀՀ «ԱՅԳԵԿ» պարարվեստի ստուդիայի և Ծաղկաձորի քաղաքապետարանի համատեղ կազմակերպած «Ուրախ մոլորակ» միջազգային փառատոնին: Միջոցառման նպատակն է զարգացնել ազգերի շփումը, ամրապնդել բարեկամական հարաբերությունները: |