MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +26 °C Yarın:+26 °C
ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆՆ ԷԼ ԽԱՅԾԸ ԿՈՒԼ ՏՎԵՑ
14:37, 19.10.2016
5269 | 0

Յուրաքանչյուր գերատեսչության նորանշանակ ղեկավարի այց հարիր է, որ կազմակերպվի ըստ էության և արդար. առավելս ճանաչողական: Մշակույթի նախարարի այցը Գյումրի այդպես էլ պարզ չդարձավ մասնավո՞ր էր, թե՞ պաշտոնական, մարզայի՞ն էր, թ՞ե քաղաքային… Եթե պարոն նախարարը չէր եկել Հովսեփ Սիմոնյանի և Սամվել Բալասանյանի գովազդի համար, որը կարծես թե պարտադրված չէր, ուրեմն «Շիրակ» ՀՌԸ –ով իլուր գյումրեցիների, բարեկիրթ ժպիտը դեմքին չպետք է հայտարարեր թե. «դուք ունեք քաղաքը սիրող քաղաքապետ, մարզը սիրող մարզպետ» …ա՜յ երջանկություն…միչև հիմա չգիտեինք.

Եթե այցը պաշտոնական էր, պետք է որ Արմեն Ամիրյանը Սամվել Բալասանյանին առնվազն հանդիպեր քաղաքապետարանի շենքում, ոչ թե վերջինիս սեփականությունը հանդիսացող «Սև բերդ» մոթելում, ինքը կոստյումով, բալասանյան դաշինքը ˋ սպորտային համազգեստով: Եթե պարոն նախարարին մինչև այցը չէին տեղեկացրել, որ ռազմական նշանակություն ունեցող «Սև բերդ» ամրոցի և նրան հարակից մ. թ. ա. 3-1 դարերի դամբարանադաշտը ավերվել է նույն Բալասանյանի կողմից և ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականով նյութեր են նախապատրաստվում, ապա թող գոնե հիմա, իր պատմական այցից հետո ծանոթանա ˋ

27 / Սեպտեմբեր / 2016 Գյումրու մշակույթն ավերել են Նյութի աղբյուրը` hraparak.am

17 / Մայիս / 2016 Ռազմական նշանակություն ունեցող ԲԵՐԴԸ մոթելի են վերածել Նյութի աղբյուրը` hraparak.am

28 / Մայիս / 2015 Սև բերդը տոնածառ չէ, Սայաթ-նովան էլ կինտո չէ Նյութի աղբյուրը` hraparak.am

26 / Մայիս / 2015 Ղեկավարները մեղավոր չեն, որ տկար են... ճաշակից Նյութի աղբյուրը` hraparak.am հոդվածներին:

Դրանից հետո կարծում եմ պարոն նախարարը քաջ կգիտակցի, որ ամենաառաջնային խնդիրը Գյումրիում «Կումայրի» արգելոց թանգարանի նախկին կարգավիճակը վերականգնելը և հսակայական հարստություն պարունակող ֆոնդերի ստուգման ու գույքագրման աշխատանքները կազմակերպելն է:

Քանի որ այցն էլ մարզային չեր, մարզպետարան այցելելն էլ առավել ինքնանպատակ էր:


Հ. Գ. նախարարի լիազորությունների շրջանակում է ճշտել, թե հոկտեմբերի

25-ին այդ նույն «Սև բերդ» ամրոցում քանի միասեռական և քանի թմրամոլ են մասնակցել այսպես կոչված «Ռոք ֆեսթ» համերգին, արդյո՞ք ինչպես հայտարարվել էր 10 երկրների հայտնի ռոք երաժիշտներ մասնակցել են համերգին, թե ընդամենը գումարներ են լվացվել:

Հասմիկ Մելքոնյան

Գյումրի



ՌԵՊԼԻԿ

Գյումրեցիները Հայ Հեղափոխական Դաշնակցությանը «Սասնա ծռեր» -ից հետո կնքեցին Հայ Հանրապետական Դաշնակցություն անունով, քանի որ սույն կուսակցության գերագույնները դավաճանություն և տեռոր համարեցին ապստամբած հայորդիների արարքը, ի հակադրություն իրենց հեղափոխական կողմնորոշման: Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրություններում Գյումրիում իրենց հարազատ կուսակցության խայտառակ պարտությանը, պատճառները թող շատ հեռու ման չգան. գրեթե բոլոր գյումրեցիներին հայտնի է, որ իրենց դաշնակցական մարզպետը իր հեռու մոտիկ ընտրազանգվածին ուղղորդել է քվեարկել Բալասանյան դաշինքի օգտին, հավանաբար ոչ առանց… գերագույնների իմացության:


Հասմիկ Մելքոնյան

Գյումրի

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Հասմիկ Մելքոնյան
11:53, 16.04.2024
182 | 0
14:26, 16.01.2024
309 | 0
13:45, 13.11.2022
990 | 0
16:49, 30.12.2021
1525 | 0
13:55, 18.10.2021
2932 | 0
18:09, 30.12.2020
5281 | 0
yukarı