Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև ձևավորված համագործակցության շրջանակներում կյանքի են կոչվում բազմաթիվ ծրագրեր: Այս համատեքստում Նոր Նորք վարչական շրջանը արդյունավետ համագործակցություն է ծավալում Գեղարքունիքի մարզի հետ: Այս նպատակով Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարանում էր հյուրընկալվել Գեղարքունիքի մարզի պատվիրակությունը: Աշխատակազմի սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի ղեկավար Նարինե Պետրոսյանի, աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Հեղինե Կարապետյանի, Նոր Նորքի կենտրոնական գրադարանի տնօրեն Նազենի Արզումանյանի հետ ունեցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի վերաբերյալ մի շարք հարցեր: |