MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +9 °C ... +20 °C Yarın:+21 °C
Միջոցառում նվիրված հայ և գերմանացի ժողովուրդների բարեկամությանը
03:44, 04.05.2017
4036 | 0

Գեղաշենի Ռազմիկ Ստեփանյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ նախկին գյուղաբնակ ներկայումս` Գերմանիայի Դաշնության Վիսբադենի քաղաքացի, գերմաներեն լեզվի ուսուցչուհի, բանաստեղծուհի Ագապի Մկրտչյանի գրքի շնորհանդեսը, որը կրում էր «Հայաստանի սիրտը . բանաստեղծություններ և էլ ոչինչ» խորագիրը: Ագապի Մկրտչյանը գրում է ոչ միայն բանաստեղծություններ, այլև կատարում է թարգմանություններ հայ բանաստեղծներից, որոնք տեղ են գտել նաև այս գրքում:
Միջոցառումը տեղի ունեցավ դպրոցի դահլիճում: Բացման խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Նաիրա Բաբայանը՝ բարի գալուստ մաղթելով հյուրերին: Այն գրական-երաժշտական միջոցառում էր, որի ընթացքում աշակերտները հայերեն և գերմաներեն լեզուներով արտասանում էին հայ բանաստեղծների ստեղծագործությունները:
Երաժշտական դպրոցի տնօրեն Մարիամ Ղազարյանը ներկայացրեց հյուրերին Ագապի Մկրտչյանին և տեր և տիկին Վայսբախներին, ովքեր այստեղ էին բարեգործական առաքելությամբ՝ երաժշտական դպրոցի գործիքների նվիրաբերմամբ:
Միջոցառման սկիզբը անակնկալ էր: Գերմանաբնակ բանաստեղծուհի Լիլիթ Սարգսյանի կիթառի գեղեցիկ հնչյուններով սկսվեց այն: Նա կատարեց իր իսկ հեղինակած բանաստեղծություններից երկու երգ, որոնք գերմաներեն լեզվով արտասանեցին աշակերտները, որոնք շատ հուզեց բանաստեղծուհուն: Աշակերտները հայերեն և գերմաներեն լեզուներով արտասանում էին բանաստեղծություններ, որոնց շարքը ընդմիջվում էր տեղի երաժշտական դպրոցի սաների ելույթներով: Նրանք դաշնամուրով, քանոնով և շվիով ներկայացնում էին հայ և արտասահմանցի երաժիշտների գործերը:
Դպրոցի երգչախմբի «Ավե Մարիա» -ով, Ագապի Մկրտչյանի «Կարոտ» -ով և աշակերտուհու հեզաճկուն պարով եզրափակվեց միջոցառումը:
Ագապի Մկրտչյանը հուզմունքով և հպարտությամբ իր ավարտական խոսքում նշեց. «Խոսքեր չեմ գտնում արտահայտելու այն ամենը, ինչ տեսա ու լսեցի: Այսպիսի միջոցառում և գերմաներեն լեզվի նկատմամբ այսքան ոգևորություն ու արտասանելու շնորհ նույնիսկ Վիսբադենի իմ դպրոցում չեմ տեսել ու լսել…»
Տեր և տիկին Վայսբախները հիացած էին աշակերտների ելույթներով՝ գերմաներենը այսքան գեղեցիկ ու ճիշտ մատուցելու համար:
Հյուրերը շրջեցին դպրոցով, եղան դպրոցական և ավստրիական գրադարաններում, իրենց իսկ խոսքով ՝ «ճաշակով կահավորված» դասասենյակներով: Իրենց այցը ավարտեցին դպրոցի թանգարանում, ուր ծանոթացան 100-ամյա անցյալ ու ավանդույթ ունեցող դպրոցի թանգարանային նմուշներին: Այստեղ իր մի համեստ անկյունն են զբաղեցնում նաև Ագապի Մկրտչյանի գրքերը: Նա Փորձեց նույնիսկ լուսանկարներից վերալուսանկարել իր ծնողներին (նախկին ուսուցիչներ Սեյրան Մկրտչյան, Հայաստան Հակոբյան):
Թանգարանի հուշամատյանում թողնելով իրենց հուշագրերը՝ տեր և տիկին Վայսբախները նշեցին, որ «սա հայ և գերմանացի ժողովուրդների բարեկամության հիմքն է», ասելով՝ «սա առաջինն էր, բայց ոչ վերջինը . այն լինելու է շարունակական»:


Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4980 | 0
yukarı