Երևան քաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների 10-րդ հոբելյանական մրցույթ-փառատոնի արդյունքներով լավագույնը ճանաչված տասնյակը ամփոփիչ գալա-համերգում պարգևատրվել է Երևանի քաղաքապետի պատվոգրերով և մրցույթի խորհրդանշական մրցանակներով։ Երևանի քաղաքապետի պատվոգրով է պարգևատրվել նաև մրցույթ-փառատոնի՝ ավանդական դարձած «Տարվա հայտնություն» անվանակարգին արժանացած Ս. Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի սան Ռոնիկ Հարությունյանը /գործիքը՝ մարիմբա, դասատու՝ Տիգրան Պողոսյան/։ Շնորհավորում ենք հաղթանակի առթիվ՝ մաղթելով բազմաթիվ հաջողություններ ու մեծ բեմեր։ Նկարները՝ այստեղ |