MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +8 °C ... +18 °C Yarın:+19 °C
Խոշոր ավտովթար Փարաքարում. վարորդը BMW-ով մխրճվել է բեռնատարի մեջ
17:09, 22.11.2017
7142 | 0

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 14: 00-ի սահմաններում BMW մակնիշի 35 CՍ 110 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Արմավիր ավտոճանապարհի Փարաքար գյուղի վարչական տարածքում բախվել է բեռնատար ավտոմեքենայի հետնամասին, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նրան առաջինը օգնության են հասել վթարված բեռնատարի վարորդը, Ոստիկանության Զորքերի 10 33 զորամասի ծառայողներն ու վթարի հարևանությամբ գտնվող անասնաբուժական դեղատան աշխատակիցները:

Ոստիկանությունը պարզում է BMW- ի վիրավոր վարորդի և վթարված բեռնատարի վարորդի ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով մեծ արագությամբ դեպի Երևան ընթանալիս՝ բախվել է բեռնատարին:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Narek Demirchyan
yukarı