MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Yarın:+27 °C
Ռեփն իմ տրամադրությունն է
22:08, 23.12.2017
8988 | 0

Հարցազրույց ռեփեր Տիգրան Մովսիսյանի հետ:

_Պատմեք Ձեր մասին, որտե՞ղ եք սովորել մինչ ռեփի աշխարհ մուտք գործելը, ինչո՞վ եք զբաղվել:

_Մինչ երգել սկսելը սովորել եմ Երևանի Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում՝ դաշնամուրի բաժնում: Քոլեջն ավարտելուց հետո հինգ տարի սիրողական ֆուտբոլ եմ պարապել: Հետո սկսեցի երգել, զգացի, որ դա է իմը և շարունակեցի այդ ուղղությամբ:

_Ձեր առաջին երգը համացանցում հայտնվեց 2015 թվականին, հետո համագործակցեցիք այլ կատարողների հետ: Կպատմե՞ք դրա մասին:

_Ես 2015 թվականին առաջին անգամ որոշեցի ձայնագրել իմ առաջին երգը՝ «Սեր չկար» վերնագրով: Ի զարմանս ինձ՝ ստացա բավականին լավ արձագանքներ: Հետո տարբեր մարդկանցից ստացա համագործակցության առաջարկներ և համաձայնեցի: Համագործակցել եմ Հայկ Ասատրյանի, «RapBrat Label» խմբի տղաների և տարբեր ժանրերի կատարող շատ երգիչների հետ:

_Դուք ռեփ գրելուց բացի՝ այլ ոճի ստեղծագործություններ գրո՞ւմ եք: Ի՞նչը կամ ո՞վ է Ձեզ ոգեշնչում ստեղծագործելուց:

_Ես հիմնականում փորձում եմ աշխատել R&B (ռիթմ և բլյուզ) ոճում: Այս ոճն է ինձ ավելի շատ գրավում, և երգերիս մեծամասնությունը սիրո թեմայով է: Ռեփը հիմա մարդիկ տարբեր ձևով են հասկանում և ընկալում: Երբեմն ոգեշնչում են տրամադրությունը, զգացմունքները, ընկերներս և ինձ հարազատ բոլոր մարդիկ: Երբեմն էլ երկրպագուների դրական արձագանքներն են ոգեշնչում:

_Երգերը youtube-ում տեղադրելուց բացի՝ մտածե՞լ եք համերգ ունենալու մասին: Եվ հայտնի ռեփերներից կա՞ մեկն, ում հետ կցանկանայիք դուետ ունենալ:

-Որպես անհատ կատարող՝ համերգ ունենալու համար դեռ շուտ է, բայց հետագայի համար այդպիսի պլաններ կան: Այս տարի «RapBrat Label» խմբի համերգին ունեցել եմ իմ մասնակցությունը:

_Ձեր կարծիքով՝ միայն ռեփեր լինելով հնարավո՞ր է գումար վաստակել, թե՞ անհրաժեշտ է ևս մեկ մասնագիտություն ունենալ: Եվ եթե չլիներ ռեփը Ձեր կյանքում, ինչո՞վ կլցնեիք այդ բացը:

-Իմ կարծիքով՝ հնարավոր է գումար վաստակել ռեփեր լինելով: Բայց Հայաստանում, ռեփեր լինելուց բացի, պետք է ևս մեկ մասնագիտություն ունենալ: Չեմ կարող ասել՝ ինչով կլցնեի այդ բացը, չգիտեմ, երբևէ չեմ մտածել այդ հարցի շուրջ:

_Ո՞ւմ մտքերն եք օգտագործում Ձեր երգերում: Կնշե՞ք Ձեր երգերից մեկը, որի վրա ամենաշատ աշխատանքն եք կատարել: Եվ մոտ ժամանակներս պատրաստվո՞ւմ եք Ձեր լսարանի դատին նոր երգ-տեսահոլովակ ներկայացնել:

_Իմ երգերում ես օգտագործում եմ իմ մտքերը, իմ տեսածը և զգացածը: Ամենամեծ աշխատանքը կատարել եմ «Ես գնում եմ» վերնագրով երգիս ժամանակ: Պատրաստվում եմ ընկերներիցս մեկի հետ նոր երգ ձայնագրել, նկարահանել տեսահոլովակ և մոտ ժամանակներս հանձնել իմ լսարանի դատին:

_Կարծիք կա, որ յուրաքանչյուր ռեփեր ինքը պետք է գրի իր երգի բառերը, Դո՞ւք էլ եք այդպես կարծում, թե՞ հնարավոր է կարդաք ինչ-որ մեկի գրած տեքստը, հավանեք և երգեք:

_Ես նույնպես կարծում եմ, որ յուրաքանչյուր ռեփեր ինքը պետք է գրի իր երգի բառերը, բայց եթե լինի ինչ-որ մեկը, որի գրածը կարդամ և ինձ դուր գա, հնարավոր է՝ կատարեմ որոշ փոփոխություններ, հետո նոր երգեմ:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Մարի Բաղդասարյան
yukarı