MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Yarın:+16 °C
ՎԼԱԴԻՄԻՐ ԲԱԼԱՅԱՆ-60
14:55, 19.02.2018
5171 | 0

Գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի խոսքը «Ազատագրական բանակ» ջոկատի Արցախի ճակատի հրամանատար, հետմահու «Մարտական խաչ առաջին աստիճան» շքանշանի ասպետ ՎԼԱԴԻՄԻՐ ԱԼԵՔՍԵՅԻ ԲԱԼԱՅԱՆԻՆ` ծննդյան 60-ամյակի առթիվ.


-Դու հիմնադիր դարձար քո իսկ ջոկատին. հրաշալի յոթնյակ, որ գիտեր իր ուղին` նեցուկ լինել իր ընտանիքին, գյուղին, հողին, ծառին, ու աճող ճյուղին, առվի խոխոջին, խինդ ու կանչին:

Բալագույն կենսական արյունը` քո նախնիների փոխանցած համբույրն էր, որ հառնել էր քո շուրթերին: Բոսորագույն էր քո ճանապարհը` օրհնությամբ բազմաբեղուն, սպեղանի յուրաքանչյուր մարդու. Մարաղա, Մոխրաթաղ, Մարդակերտ, Էրքեջ, Մանաշիդ, Կարաչինար, Հադրութ, Գյունեփայա, Մանիջլու… Ազատագրում:

Ազատագրական բանակի կազմավորում, անհամար վարժաուսուցում, կոփել և մարտակոփել, դառնալ զրահը սեփական ուժերի, գերմարդկային կարողություններ, ուժ ու կորով` գաղափարի և կյանքի պայքար, անխնա ինքնազոհաբերություն:

Զոհերը… չորս, հինգ, վեց, և վերջինը` հրամանատարը: Հրաշալի յոթնյակի սահմանափակում:

Անհնարին այս գործողությունները, հսկայական մտքի և մկանի պոտենցիալը ոչինչ կլինեին, եթե ոտքից մինչև գլուխ իր մարտիկների մեջ լցված չլիներ պատերազմի օրենքներով կռվելու, պայքարելու, ձգտելու, ստեղծելու և հայրենի Լեռնաշխարհին նվիրվելու, հող ու ջրին հավատարիմ ծառայելու գաղափարը:

Քչախոս, և անասելի բերկրանքը շրջապատին հաղորդելու, ապրելու և արարելու կարողությունը. գրեթե համեմատելի չեն այն ընդհանուր եզրերը, երբ քրտինքը կաթում է արկի պես պայթող ճակատից, այն գագաթից, որ հաղթահարելուց հետո ճախրանքդ տիեզերական աշխարհին սիրույն և երկնածին բերկրանքին դիմանալն է:

Հրատապ էր, որ ծնվեցիր, հրատապ էր, որ հրածին գնդակին դու արժանացար, հրատապ էր, որ հարյուր հազարավոր մարդիկ քո դիմադրողականության, և քո շվաքի տակ ապրեցրիր, ու հիմա էլ հրատապ ԱՊՐՈՒՄ ԵՍ ափեափ լցված երջանկությամբ` Ազգին քո օրինակով նվիրվելու կարողությամբ, Մոխրաթափում Մարաղայում մոխիրներից հառնող փյունիկի, ազատագրական քո ուժի, ազատագրական բնավորությամբ, քո բանակի հույսով հաստատվող Հովսեփի և Լեոնիդի վերջնագրով ներկայացուցչություն:

Արցախ մարդասիրական, մարդ կերտող մարտական ոգով և տիեզերական տոկունությամբ, որի անունն է` Վլադի Միր, Տիրիր Քո իսկ երկրին, Ազատագրի’ր ծովեն ծով Հայաստանդ:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
,,ԱՐԾԻՎ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ,, ՀԿ
19:54, 18.09.2018
6811 | 0
23:31, 25.04.2018
4963 | 0
14:55, 19.02.2018
5171 | 0
17:32, 11.01.2018
4961 | 0
yukarı