MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Yarın:+20 °C
«Գարունը սիրուց է ծնվել»
14:22, 26.03.2018
4515 | 0

«Գարունը սիրուց է ծնվել»

Մարտի 22-ին Նոր Նորքի կենտրոնական և մարտի 23-ին Գյումրիի Հովհաննես Թումանյանի անվան գրադարաններում տեղի ունեցավ Գագիկ Վարդանյանի «Գարունը սիրուց է ծնվել» գրքի շնորհանդեսը։ Գիրքը բաղկացած է հարյուր հեղինակների ստեղծագործություններից։
Սերն ու պոեզիան, երգն ու երաժշտությունը և բարձր տրամադրությունը ժպիտներով ու ոգևորությամբ էին լցրել Նոր Նորքի կենտրոնական գրադարանը։ Համահեղինակնեը գրադարան էին եկել տարբեր տեղերից՝ Գյումրի, Վարդենիս, Մարտունի, Նոյեմբերյան, Արմավիր, Վանաձոր, Եղեգնաձոր.....նաև Երևանի տարբեր վարչական շրջաններից։
Գրքի ծնունդը մեծ ոգևորությամբ նշվեց նաև Հովհաննես Թումանյանի անվան գրադարանում։ Ներկա համահեղինակներին իրենց իսկ խոսքերով ողջունեցին գրադարանի պատանի ընթերցողները։ Ջերմ ու ուրախ մթնոլորտում հնչեցին շնորհավորանքի խոսքեր։
Գագիկ Վարդանյանի հետ զրույցի ընթացքում պարզվեց, որ նա շուրջ երեսուն գրքերի հեղինակ է։ Նա է հեղինակել նաև «Անցյալը չի լռում» եռահատորյակը՝ նվիրված Եղեռնի 100-ամյակին։
Իսկ հաջորդ գրքի վերնագրի ընտրությունը հեղինակը մեկնաբանեց այսպես․ «Գիրքը սիրո թեմայով է։ Այն ամբողջությամբ սեր է և գրական օջախ բոլորի համար։ Իսկ գարունը զարթոնք է, որը իր հետ բերում է սեր»:
Գ․Վարդանյանը նշեց նաև, որ այդ վերնագիրը առաջարկել է իր ընկերներից մեկը՝ Անահիտ Տիգրանյանը, մի քանի վերնագրերի հետ միասին, և ինքը ընտրել է հենց սա։ Ասաց նաև, որ գիրքը տպագրվել է մեծ ջանքերի և աշխատասիրության շնորհիվ՝ ավելացնելով, որ հեշտությամբ ոչինչ չի ծնվում. դժվարություններ ևս եղել են։ Իսկ այն հարցին՝ առաջիկայում նոր ժողովածու լույս կտեսնի՞, թե՝ոչ, նա պատասխանեց. «Այս տարի երկրաշարժի երեսուն ամյակն է, և ես որպես գյումրեցի, պարտավոր եմ այդ առիթով մի նոր գիրք ևս հրատարակել։ Իսկ թե երբ լույս կտեսնի այն, հստակ ոչինչ ասել չեմ կարող»:
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Naira Karapetyan
yukarı