MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Yarın:+25 °C
Հանուն անմահների հիշատակի
21:26, 09.04.2018
5872 | 0
Վահե Թադևոսյանը Արցախյան ազատամարտի ազատամարտիկի որդի է, այժմ Վայքի ավագանու անդամ է: Մինչ օրս նա ապրում և աշխատում է Վայքում:

_Ես ծնվել եմ Վայքում, սովորել եմ Վայքի առաջին դպրոցում:
Մինչ օրս շարունակում եմ ապրել և աշխատել Վայքում: 2016թվականից Վայքի ավագանու անդամ եմ:
Իմ հայրը 1988-1990 թվականներին Արցախյան շարժման ակտիվ մասնակիցներից է եղել, այդ ժամանակ վիրավորվել է:
2016 թվականի ապրիլյան քառօրյայի օրերին ես եղել եմ Ղարաբաղում: Չեմ եղել առաջնագծում, բայց զինվորներին ուտելիք և հագուստ ենք տարել:
Այդ ժամանակ հասկացա, որ ինքս էլ պետք է ինչ որ բան անեմ իմ հանգստության համար: 1988-1990 թվականների այդ պատերազմները ես լուրջ չէի ընդունում, որովհետև փոքր եմ եղել և ոչինչ չեմ հասկացել: Իսկ հիմա արդեն ամեն ինչ հասկանալով իմ հոգու պարտքը համարեցի կառուցել հուշաղբյուր-խաչքար:
Ինչ որ տեղ նաև հերոսների ծնողների համար, որ վստահ լինեն, որ իրենց որդիների անունն ու պատիվը միշտ բարձր է պահվում:
Հուշաղբյուր խաչքարը որտեղ որ կառուցել ենք, այնտեղից մենք զինվորներ ենք ճանապարհել բանակ, ովքեր գնացել են հայրենիքի սահմանները պաշտպանելու և զոհվել են: Այդ զինվորների թվում եղել է՝ Սարգիս Խալաֆյանը:
Երբ դեռ նոր էինք սկսել կառուցման աշխատանքները զոհված ծինվորների ծնողներ եկան: Անդրանիկ Զոհրաբյանի ծնողը եկավ, հանդպեցինք, հարցրեց՝ թե ի՞նչ եմ անում, չնայած մինչ իմ պատասխանելը նա տեսնելով խաչքարը, արծիվը արդեն հասկացել էր:
2017թվականի նոյեմբերի 1-ին Վայքի զորամասի հարևանությամբ բացվեց 2016 թվականի ապրիլյան պատերազմում հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված հերոսներին նվիրված հուշաղբյուր-խաչքար, որտեղ ամփոփված են անմահների անունները: Հուշարձանի տեղադրումը նպատակ ունի հավերժացնելու հայրենիքի պաշտպանության համար անմահացած հայորդիների սխրանքն ու քաջագործությունը: Հուշաքարը խաչի և թրի միաձուլում է և խորհրդանշում է հայրենիքի պաշտպանության համար զոհված հայորդիներին:
Խաչքարի բացումը արեցին հենց զոհված զինվորների մայրերը:
Բացմանը ներկա էին՝ զինվորների ընտանիքները, Քյարամ Սլոյանի մայրը և եղբայրն էին ներկա, Ռոբերտ Աբաջյանի պապն էր ներկա՝ ծնողները չէին կարողացել ներկա գտնվել, Անդրանիկ Զոհրաբյանի և այն մյուս զինվորների ծնողներն էին ներկա, որոնք քառօրյային մարտական գործողությունների ժամանակ զոհվել էին:
Տեղական և մարզային իշխանությունների ներկայացուցիչներն էին ներկա, ներկա էին զինվորականներ, իմ ընտանիքը և ինձ հարազատ շատ մարդիկ:
Հուշահամալիրի բացման օրը Վայքի համայնքապետարանի կողմից ապրիլյան պատերազմի ժամանակ մարտական գործողությունների ընթացքում զոհված հերոսների հարազատները պարգևատրվեցին պատվոգրերով։
Հուշահամալիրի հետ կապված մտածում եմ շարունակել կառուցման աշխատանքները, որոշ բաներ կառուցել:
Իմ նպատակը եղել է՝ ճանաչել զինվորների ծնողներին, շփվել նրանց հետ: Եվ եթե լինում են առիթներ, ես գնում հանդիպում եմ զինվորների ծնողներին, մասնակցում եմ նրանց առիթներին և նրանց հետ շատ ջերմ հարաբերություններ ունեմ…
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Մարի Բաղդասարյան
yukarı