MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Yarın:+28 °C
Գարունները լավ պահպանեք
13:20, 22.04.2018
6417 | 0

19.04.2018
Քայլերս ինձ այսօր նորից տարան մարզային գրադարան:
Ազգային գրադարանային շաբաթ է, և Եղեգնաձորում նույնպես այդ շաբաթը ամեն տարի նշվում է, գրադարանային շաբաթի օրերին տարբեր միջոցառումներ են կազմակերպվում: Մարզային գրադարանի մանկական բաժնի աշխատակցուհիները չխնայելով ջանք ու եռանդ կազմակերպել էին ցուցահանդես և գրական երաժշտական ցերեկույթ: Ցուցահանդեսը կրում էր՝ «Ծաղիկների բույրը» խորագիրը, իսկ միջոցառման խորագիրն էր՝ «Գարունը մեր այգում»:
Միջոցառման ներկաների թվում էին՝ գրադարանի աշխատակազմի աշխատակցուհիները, մարզպետարանի աշխատակիցներ և իհարկե միջոցառմանը մասնակից երեխաների ծնողները և ուսուցչուհիները:
Երեխաները մեջբերումներ արեցին՝ բանաստեղծ Վահան Միրաքյանի «Լալվարի որսը» պոեմից.

_Ծագում է մանուկ արևը գարնան
Կովկաս լեռների ձյունե պատնեշից,
Զարթնում են մեկ-մեկ սարերն աննման
Ձմռան անվրդով քնի մշուշից.

Երեխաները խոսեցին նաև տարբեր ծաղիկների նշանակության մասին:

_Մեխակն ունի գանգուր գլուխ, սլացիկ հասակ, նուրբ տերևներ:
Նա շատ համեստ է ու ընկերասեր:
Բազմերանգ է իր գույներով,
Այցելում է ամենքին,
Ջերմացնում է բոլորի հոգին:

_Վարդը գեղեցիկ է աննման,
Բույր ունի անսահման,
Շքեղ է նա ու չքնաղ
Ծաղիկների մեր արքան:

Փոքրիկ մի տղա եկել է պարտեզ, որ ամենագեղեցիկ ծաղիկը քաղի ու իր սիրելի ուսուցչուհուն նվիրի: Բայց դժվարանում է ընտրություն կատարել տեսնելով այսքան չքնաղ ծաղիկներ:
Այս խոսքերից հետո այդ նույն փոքրիկ տղան վերջապես ընտրություն կատարեց և կարմիր վարդերի մի գեղեցիկ փունջ նվիրեց իր դասղեկ՝ Աննա Գալստյանին:

Եվ ահա այս գարնանային միջոցառումը պետք վերջանար: Դե բոլորս էլ լավ գիտենք, որ սկսված յուրաքանչյուր բան, լինի դա ինչ որ գործ, դաս կամ միջոցառում, ունենում է իր վերջաբանը: Այսօրվա գեղեցիկ միջոցառումն ավարտեցին երեխաները շատ գեղեցիկ տողեր ասմունքելով.




_Խորհուրդներ եմ տալու ես Ձեզ
Հրաժեշտի այս ջերմ պահին.
Գարունները լավ պահպանեք,
Մի պոկեք ոչ մի ծաղիկ:
Հիշեք.
Ամեն ծաղիկ մի հրաշք է,
Ամեն մի ծիլ վաղվա ծաղիկ:

Միջոցառման ավարտին երեխաների ծնողները և միջոցառման ներկաները շնորհակալական խոսքեր ուղեցին գրադարանի մանկական բաժնի աշխատակցուհիներին, բաժնի վարիչ տիկին Ջեմային և հեռացան իրենց հիշողությունների ցուցակում ևս մի գեղեցիկ օր ավելացնելով:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Մարի Բաղդասարյան
yukarı