Սարդարապատի հերոսամարտի կերտողներից մեկին` Մովսես Սիլիկյանին էր նվիրված Արտենիի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Կարինե Շատոյանի կազմակերպած միջոցառումը: Միջոցառումն սկսվեց հայոց օրհասի ու ոգեղենության Սարդարապատի ազգաժողովի ահազանգ-ղողանջներով: Հնչեցին բանաստեղծություններ, հայրենասիրական երգեր, ներկայացվեց Սիլիկյանի կյանքի փառավոր ուղին ու հայրենանվեր գործունեությունը: Ոգևորիչ և ուսանելի միջոցառում էր: |