MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +8 °C ... +21 °C Yarın:+23 °C
ՆԻԿՈԼԻ ԲԼՈՏԸ
14:56, 26.06.2018
3643 | 0

Միգուցե զուգադիպություն էր, որ նախարարներով կիրակի օրը հավաքվել էին բլոտ խաղալու... ՝՝Բլոտ՝՝ թղթախաղում կարևոր մի բան կա՝ ԻՇՄԱՐԸ: Այսինքն խաղընկերոջդ քեզ պետք էղած ինֆորմացիան ոչ խոսքային մեթոդներով տեղ հասցնելը: Իշմարի համար սովորաբար խաղից առաջ են պայմանավորվում:

Ուշադրություն դարձրեք մի ընդգծված հանգամանքի վրա. բերման ենթարկվածները մեծամասամբ կալանավորվում ու մեղադրվում են ոչ թե իրանց նախկինում գործած բուն հանցագործությյունների, այլ լրիվ՝ ուրիշ բանի համար: Մանվելի ձերբակալությունից սկսած բոլորը բերման են ենթարկվում զենք - զինամթերք պահելու և ուրիշի գույքի յուրացման մեղադրականով: Մանվելից հետո անցան Առաքել Մովսիսյանին, հետո՝ Սերժի ախպորը՝ Սաշիկին: Փաստորեն հայությանը տեռորի մեջ պահածների գլխին դատ բացելու որևէ այլ ուղի, հոդված ու մեթոդ չկա՝ բացի ապօրինի պահվող զենք - զինամթերքի հոդվածից... Ստացվումա, որ դրանով Նիկոլի գլխավորած թերի իշխանությունը ունի մենակ մի իշմար՝ զենք մի ունեցի մոտդ ու ազատ ֆռֆռա՝ անկախ նրանից, թե ինչ տեսակ հանցանք ու չարագործություններ ես գործել օրենքի ու հասարակական բարոյականության դեմ: Այսինքն ստացվումա, որ ձերբակալված ըլնելու համար պետքա պարտադիր ապօրինի զենք պահես մոտդ: Դե էդքանից հետո ո՞ր մի հիմարը՝ անկախ իրա նախկինում ով ըլնելուց, մոտը զենք - զինամթերք կպահի, մանավանդ որ իրա բուն գործած հանցանքների համար պատասխանատվության չի ենթարկվում:

Հիմա նորից եմ նշում, որ ձերբակալություններով որևէ էական բան չի փոխի երկրում, երբ երկրի կառավարման ՀԱՄԱԿԱՐԳԸ ամբողջապես թալանչիականա: Բացի էդ, ժողովրդի դեմ հանցագործություններ գործածներին իսկական պատասխանատվության ենթարկելը պետական ավանդույթ ու հասարակական մտածողության համապատասխան ձևա պահանջում ունենալ, ինչը հայերը չունեն: Եթե Սաշիկին, կամ՝ մի ուրիշին, լուրջ հանցագործներ են ընդունում, ովքեր տարիներով մեղանչել են հայության կենսական շահերի դեմ գործած իրանց հանցանքներով, ապա պետքա ձերբակալել ու պատասխանատվության ենթարկել իրանց արածին համապատասխան հոդվածներով: Եթե նման հոդված չկա, ապա պետքա քրեական օրենսգիրքը շպրտել մի կողմ ու դատել իսկական հեղափոխությանը բնորոշ՝ ՆՈՐ գրված քրեական օրենսգրքով:

Այլապես հիմա ներկաները իշմարներ են տալիս նախկիններին ու ասում են. ՝՝Գալիս եմ ստուգման, եթե զենք ունես մոտդ՝ կորցրա՝՝:

Սա, ըստ էության, ծածկադմփոցա որ կա:



Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


Շվեդիա, Էնշոփինգ


26.06.2018

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Stepan Abrahamyan
10:01, 16.09.2018
4893 | 0
21:17, 02.09.2018
5102 | 0
02:00, 31.08.2018
4865 | 0
14:05, 29.08.2018
5384 | 0
12:09, 28.08.2018
5130 | 0
12:06, 28.08.2018
5154 | 0
11:35, 17.08.2018
5468 | 0
yukarı