MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +8 °C ... +21 °C Yarın:+23 °C
ՄԵԾ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻ ԲԵԿՈՐ՝ ՍՈՒՍԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ
14:19, 29.06.2018
3888 | 0

Ամբոխը կարծում ու հավատում էր, թե մի ինչ որ լիբերալ Նիկոլով պտի հարցեր լուծվի: Հիմա շատերը թող հասկանան, թե ինչի էր տատին՝ ՍՈՒՍԱՆՆԱ ՍԱՐԳՍՅԱՆԸ, աղոթում Սերժ Սարգսյանի առողջության ու Հովիկ Աբրահամյանի վարչապետության համար: Տատին իրա հասկացողությամբ ամբոխից մի քանի աստիճան վերևա գտնվում, քանի որ հասկանումա արևելյան մշակութային համակարգում առկա հայեցակարգային խորը նշանակության գիտելիքի ԻՄԱՍՏԸ: Խոսքը հռչակավոր միջնադարյան հայ առակագիր Վարդան Այգեկցու ՝՝ԻՇԽԱՆԸ ԵՎ ԱՅՐԻ ԿԻՆԸ՝՝ առակի մասինա:

Էդ առակում իշխանը հարցնումա այրի կնոջը, թե ինչի՞ ես աղոթում ինձ համար, երբ ես քեզ բարիք չեմ արել...

Հարցին այրի կինը պատասխանումա.

- Քո հերը վատ մարդ էր, ես անիծեցի, ու նա՝ մեռավ: Հիմա դու նստեցիր նրա տեղը՝ ավելի խիստ ու չար էղար: Հիմա ես վախենում եմ, որ դու մեռնես ու քո որդին քեզնից ավելի չար ըլնի:

Համենայն դեպս իրա հասկացողությամն մակարդակով Սուսաննա տատիկը, որի իսկական անունը շատերը չգիդեյին, շատերից ազնիվ, շատերից կիրթ անձնավորությունա, ով հասելա ունեզրկման շեմին զուտ թալանչիական համակարգի հետևանքով, որը իրա հետ բերեց ՀՀՇ կոչված խաբեբաների հանցախումբը:


Տիկին Սուսաննան արժանիյա մեծագույն հարգանքի թեկուզ նրա համար, որ աչքածակ չի, համեստա, ուրիշի հարստության վրա աչք չունի ու օրվա հացով բավարարվող մարդու տեսակա: Իրա նման անձի գոյությունը ու ելույթը արդեն իսկ ուղերձա իշխանավորներին, նրանց ագահությանը: Շատերս թերագնահատեցինք ու ծիծաղով վերաբերվեցինք նրան, հակառակ էն իրողության, որ ինքը, համեմատ շատերի, ավելի լավա հասկանում հայ քաղաքական կոչվող դաշտի ներքին խոհանոցը: Էս առումով զգալիյա Սուսաննա տատի վրա Խորհրդային ժամանակվա փայլուն կրթական համակարգի դրական ազդեցությունը: Ինքը ներկայացնումա իրանից մեծ ողբերգություն ապրած սերնդի մի բեկորը: Էդ մեծ ողբերգությունը ԽՍՀՄ փլուզումն էր:

Պարզվեց նաև, որ տիկին Սուսաննան բավականին հարուստ բառապաշար ու պոետի շնորհ ունի: Տեսեք, թե ինչ հոյակապ բանաստեղծությունա նվիրել ինքը իրա՝ Հայրենական մեծ պատերազմում զոհված հորը.

՝՝Փոքրիկ, փոքրիկ աղջիկ էի, արդեն տխուր,

Պատերազմի բոթն առած խփված թռչուն.

Հայրս ընկավ պատերազմի զարկից զարհուր,

Իմ ունկերում հորս ողբի ձայնն է հնչում...՝՝;

Ստեղծագործությունից էրևումա ոչ միայն իրա ապրումները, այլև՝իդեալները, Էրևումա, որ մարդը ՝ կողմնորոշիչներ ունի իրա կյանքում:

Տիկին ՍՈՒՍԱՆՆԱՆ արժանիյա մեծագույն հարգանքի:



Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


Շվեդիա, Էնշոփինգ


29.06.2018

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Stepan Abrahamyan
10:01, 16.09.2018
4893 | 0
21:17, 02.09.2018
5102 | 0
02:00, 31.08.2018
4865 | 0
14:05, 29.08.2018
5384 | 0
12:09, 28.08.2018
5130 | 0
12:06, 28.08.2018
5154 | 0
11:35, 17.08.2018
5468 | 0
yukarı