MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +27 °C Yarın:+28 °C
«Երևանյան ամառ 2018». կայացել է մանկական բարեգործական երկրորդ ներառական վազքարշավը
16:52, 02.07.2018
2840 | 0

«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի և «Հայ մայրեր» ՀԿ համագործակցությամբ, արդեն երկրորդ տարին անընդմեջ, անցկացվել է «Երեխաները հանուն երեխաների» խորագիրը կրող մանկական բարեգործական ներառական վազքարշավը: Միջոցառման հիմնական նպատակը հատուկ կարիք ունեցող երեխաներին հասարակության լիարժեք անդամ դիտարկելն է և նրանց հասակակիցների մեջ այն մտածելակերպի մշակումը, որ հաշմանդամություն ունեցող երեխաներն իրենց հավասար են և ոչնչով չեն տարբերվում իրենցից:

Միջոցառմանը ներկա է գտնվել Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, ով շնորհակալություն է հայտնել «Հայ մայրեր» ՀԿ ներկայացուցիչներին իրենց կատարած աշխատանքի և նվիրվածության համար, ինչպես նաև հովանավորներին՝ այս կարևոր միջոցառմանն աջակցելու համար:
Վազքարշավը կազմակերպվել է տարիքային երկու խմբերի համար: 3-7 տարեկան փոքրիկների մեջ առաջին հորիզոնականը գրավել է Ալեքսանդր Հարությունյանը, երկրորդ և երրորդ հորիզոնականները՝ Մանե Մելիքսեթյանն ու Ռոբերտ Սուքիասյանը: 8-14 տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Գարեգին Մանասյանը: Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են Քրիստինե Մխիթարյանը և Տաթևիկ Մեհրաբյանը: Հաղթողները պարգևատրվել են մեդալներով ու նվերներով, իսկ մասնակից բոլոր փոքրիկ վազորդները ստացել են խորհրդանշական մեդալներ: Եղել են նաև հատուկ մրցանակներ հովանավորների կողմից:
Վազքարշավին հետևել է քաղցր հյուրասիրությունն ու ուրախ համերգային ծրագիրը:
Նշենք, որ բարեգործական վազքարշավի ամբողջ հասույթը կուղղվի «Հայ մայրեր» ՀԿ շահառու՝ հատուկ կարիքներ ունեցող փոքրիկների վերականգնողական բուժմանը:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Yerevan info
yukarı