MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +5 °C ... +15 °C Yarın:+20 °C
Եռօրյա ֆուտբոլային տոն՝ նվիրված Երևանի հիմնադրման 2800-ամյակին
18:17, 06.07.2018
4255 | 0

Ֆուտբոլի աշխարհի առաջնության յուրօրինակ մթնոլորտով հուլիսի 6-8-ը համակված կլինի նաև Երևանը: Այս համատեքստում Երևան ժամանած համաշխարհային ֆուտբոլի մի շարք վառ անհատականություններ, ինչպիսիք են ֆուտբոլային գերաստղեր Ռոբերտո Կարլոսը, Ռիվալդոն, Կաֆուն, Գաբրիել Բատիստուտան, Լուիշ Ֆիգուն, Յուրի Ջորկաեֆը, Պաոլո Մալդինին և լեգենդար այլ ֆուտբոլիստներ, մայիսի 8-ին՝ ժամը 20-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնեն Լատինական Ամերիկայի և Եվրոպայի խորհրդանշական հավաքականների միջև:

Իսկ մինչ այդ՝ 3 օր շարունակ Ազատության հրապարակում երկրպագուների համար կազմակերպված հարթակում կամ, այսպես կոչված. «ֆան գոտում» բոլոր ցանկացողները կարող են մասնակցել ֆուտբոլային մրցույթների, վարպետության դասերի, մրցույթների ու համերգային ծրագրերի: Ընդ որում, դրանցից մի քանիսին կմասնակցեն նաև վերոնշյալ գերաստղերն ու հռչակավոր ֆուտբոլիստները: «Gold's Gym Armenia» ընկերության նախաձեռնությամբ և «Creative pr group» ընկերության կողմից կազմակերպվող ֆուտբոլային յուրօրինակ այս տոնախմբությունը նվիրվում է Երևանի հիմնադրման 2800-ամյակին, ինչպես նաև «Gold's Gym Armenia» ընկերության գործունեության 10-ամյակին:
Ֆուտբոլային եռօրյա շոուի առաջին օրը՝ հուլիսի 6-ին, Ուրուգվայ-Ֆրանսիա հանդիպումից հետո Ազատության հրապարակում ելույթ կունենա ռուս հայտնի երգչուհի Վերա Բրեժնևան: Ի դեպ, աշխարհի առաջնության նշված 3 օրերին կայանալիք ֆուտբոլային որոշ հանդիպումներ, հենց Ազատության հրապարակում, ուղիղ հեռարձակմանը զուգահեռ կլուսաբանվեն ռուս հայտնի ֆուտբոլային մեկնաբանների կողմից:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ից մեկնարկած Ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումները, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ վերահեռարձակվում են նաև մայրաքաղաքի Կարապի լճում տեղադրված մեծ էկրաններից՝ հնարավորություն ընձեռելով երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին հետևելու դրանց:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Yerevan info
yukarı