MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +22 °C Yarın:+25 °C
Պայծառակերպության տոնին նվիրված միջոցառումների մեկնարկը կրկին տրվել է տոնական երթով
20:12, 07.07.2018
4011 | 0

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողմից նշվող Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության կամ Վարդավառի տոնին նվիրված միջոցառումների մեկնարկն այս տարի ևս տրվել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց սկիզբ առած տոնական երթով, ինչը վերջին տարիներին բարի ավանդույթ է դարձել: Միջոցառումը կազմակերպվել է «Վերականգնենք մեր ազգային տոները» խորագրի ներքո՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնությամբ: Տոնական երթի մասնակիցները, ազգային երգ ու պարով, քայլել են դեպի մայրաքաղաքի Մանկական զբոսայգի, որտեղ տեղի է ունեցել տոնական բուն միջոցառումը: Ճանապարհին նրանց են միացել նաև բազմաթիվ անցորդ երևանցիներ և զբոսաշրջիկներ:

Մանկական զբոսայգում կազմակերպված միջոցառման ժամանակ ներկայացվել են տոնի խորհրդին համահունչ խաղերն ու ծեսերը, այդ թվում նաև խնձոր խորովելն ու հասկերի բաժանումը, որի անմիջական մասնակից են դարձել նաև այգում հավաքված երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը:
Միջոցառմանը ներկա է եղել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Yerevan info
yukarı