Այս հոդվածը կօգնի Ձեզ գտնել լավագույն ծաղիկները ցանկացած սիրո տոնի համար: Ծաղիկներ նվիրելը միշտ լավագույն տարբերակն է: 1-ին տարելից. Մեխակ Մեխակը լավագույն ծաղիկն է՝ նշելու սիրող զույգի ամուսնության առաջին տարեդարձը, քանի որ կարմիր մեխակը երիտասարդության և կրքոտ սիրո խորհրդանիշն է: Ըստ լեգենդի՝ կարմիր մեխակը ստիպում էր մարդկանց միանգամից սիրահարվել: 2-րդ տարելից: Կոսմոս Երկրորդ տարելիցը կարծես թե այն ժամանակն է, երբ ամուսինները մի կողմ են դնում իրենց սիրահարվածությունն ու փոխարինում այն ուժեղ զգացմունքով: Կոսմոսը խորհրդանշում է իրական սերը, որը անսասան է: 3-րդ տարելից. Արևածաղիկ Արևածաղիկը հարմար նվեր է ամուսնության 3 ամյակը նշելու համար: Այն ներկայացնում է կյանքի ուժեղ, գունագեղ և կրքոտ կողմերը: Արևածաղկի կայուն ցողունը կարծես ամուր հիմք է, որի վրա հիմնված է ամուսնությունը: Դեղին տերևները ցույց են տալիս զույգի սերն ու կիրքը: 4-րդ տարելից: խորդենի Այս գունագեղ ծաղիկը լավագույնս նկարագրում է ամուսնացած կյանքի 4-րդ տարելիցը: 4 տարիների ընթացքում ամուսինները հարմարվում են միմյանց և՛ մտածելակերպով, և՛ կենցաղով: Խորդենին ամուսնական համերաշխության խորհրդանիշն է: 5-րդ տարելից: Մարգարտածաղիկ Մարգարտածաղիկը շատ իմաստալից ծաղիկ է: Ծաղկի կենտրոնը խորհրդանշում է ամուսնական զույգի կենսափորձը կյանքի ընթացքում: Մարգարտածաղիկը խորհրդանշում է նաև ամուսնական զույգի հոգևոր աճը և հավատարմությունը ամուսնական կյանքում: 6-րդ տարելից` շուշան Այս հրաշալի ծաղիկը ավելի հետաքրքիր կդարձնի վեց տարվա ամուսնական կյանքը: Վեց տարիների ընթացքում ամուսնական զույգը վայելում է բացառիկ սեր, և այս հրաշալի ծաղիկները սիրո լուռ վկաները կլինեն: 10-րդ տարելից: Նարգիզ Նարգիզը կատարյալ ծաղիկ է՝ նշելու Ձեր ամուսնության տասներորդ տարելիցը: Նարգիզը կօգնի Ձեզ հավաքել ամուսնական կյանքի բոլոր հիշողությունները: Տոնե՛ք ձեր տասը անմոռանալի տարիները այս հետաքրքիր ծաղիկներով: 15-րդ տարելից. Վարդեր Տասնհինգերորդ հոբելյանը կատարյալ կլինի կրքի ու սիրո խորհրդանիշ վարդերով: 15 տարի միասին ապրելով, ամուսիններն արդեն ճանաչում են մեկը մյուսին և սիրում են միմյանց ավելի ու ավելի շատ: Տասնհինգերորդ տարելիցը լավագույն ժամանակն է ցույց տալու Ձեր սերը վարդերի օգնությամբ: 20-րդ տարելից: Աստղածաղիկ Աստղածաղկը խորհրդանշում է ամուսնության ընթացքում ձեռք բերած իմաստությունը: Քսան հրաշալի տարիների ամուսնական կյանքը նշելու համար կարող եք գնել այս ծաղիկները` ցույց տալու, որ սիրում և գնահատում եք բոլոր 20 տարիների միասին ապրածը: 25-րդ տարելից: Իրիս Իրիսը արքայական ծաղիկ է և այն խորհրդանշում է շքեղություն: Այս զարմանահրաշ թարմ ծաղիկները ցույց կտան Ձեր սերն ու նվիրվածությունը Ձեր սիրելիին: Ձեր ամուսնության 25-ամյակը նշելու լավագույն ծաղիկը հենց իրիսն է: 30-րդ տարելից: Թրաշուշան Երեսուն տարի միասին ապրելը բավականին երկար ժամանակ է, և այս տարիները լի են անակնկալներով և ուրախ պահերով: Թրաշուշանն ունի շատ տարբեր տեսակներ ու գույներ: Այն խորհրդանշում է սիրո կրակը, որը ձեզ ստիպել է սիրահարվել: 40-րդ տարելից: Գլադիոլուս 40 տարի միասին ապրելով ամուսնական կյանքը դառնում է յուրահատուկ և հարմարավետ: Գլադիոլուսը դարձել է ամուսնության 40 ամյակի պաշտոնական ծաղիկը, քանի որ դրա երկար ու բարակ տեսքը խորհրդանշում է բոլոր քաղցր հիշողությունները: 50 տարելից. Դեղին վարդեր և մանուշակներ Ձեր ամուսնության հիսուն ամյակը նշելու պաշտոնական ծաղիկներն են դեղին վարդերն ու մանուշակները: Եթե նկատեցիք, ամուսնության միակ տարելիցն էր, որը նշվում է երկու տարբեր ծաղիկներով: Այս երկու ծաղիկները միասին ֆանտաստիկ են: Դեղին ու մանուշակագույն ծաղիկները խորհրդանշում են Ձեզ և Ձեր սիրելիին միասին: Մի մոռացեք գնել զարմանահրաշ և խորհրդանշական ծաղիկներ, նշելու ձեր ամուսնության տարելիցը: Mon Amie ծաղկի և դիզայնի խանութը կօգնի Ձեզ ընտրել հիանալի ծաղիկներ ցանկացած առիթի համար: |