MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Yarın:+28 °C
«Երևանյան ամառ 2018». Դավթաշենի թիմը՝ Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի ֆուտբոլի մրցաշարի հաղթող
13:23, 17.07.2018
5140 | 0

«Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով շարունակվում է Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2018թ. համաքաղաքային բակային ավանդական մրցաշարը:

«Երևանի կաշվե գնդակ» մրցաշարում հաղթողի կոչման համար պայքարում էին մայրաքաղաքի 12 վարչական շրջանների պատանի ֆուտբոլիստները: Եզրափակչում հանդիպել են Դավթաշեն և Շենգավիթ վարչական շրջանների թիմերը: Դիմակայությունն ավարտվել է Դավթաշենի թիմի հաղթանակով, որն էլ դարձել է մրցաշարի հաղթող: 3-րդ տեղի համար ուժերն են չափել Մալաթիա-Սեբաստիա և Նոր Նորք վարչական շրջանների թիմերը, որտեղ ավելի ուժեղ էին Մալաթիա-Սեբաստիայի մարզիկները:
Մրցաշարի մասնակիցներին ողջունել և առաջին երեք տեղերը գրաված թիմերին շնորհավորել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը՝ նշելով, որ հենց այդպիսի ստուգատեսների ժամանակ են բացահայտվում հայկական ֆուտբոլի մեր վաղվա հույսերը:
Տարբեր դիրքերում լավագույնը ճանաչված ֆուտբոլիստների համար ևս սահմանվել էին հատուկ մրցանակներ:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի համաքաղաքային բակային մրցաշարի 8 մարզաձևերում թիմային ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Yerevan info
yukarı