MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +9 °C ... +21 °C Yarın:+21 °C
ՍԵՐԺԸ ՓՐԿՈՒՄԱ ԻՐԱՆ ՈՒ ՌՈԲԵՐՏԻՆ. ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՇՐՋԱՆՑԵԼ 305 ՀՈԴՎԱԾԸ
12:22, 29.07.2018
3505 | 0

Սերժական մտահղացումը փաստորեն նախատեսում էր իրավաբանությամբ պրոպագանդիստական ֆոն ստեղծելը, որդեղ նախկին նախագահ Ռոբերտը ու ինքը՝ որպես վերջինիս օրինաչափ շարունակություն, պտի մնան արդարադատությունից երբեք չպատժված: Դրա համար էլ Ռոբերտին էլ, Սերժին էլ պետք էկավ տաս տարվա մեջ էրկու անգամով կեղծված հանրաքվեներով մայր օրենք՝ Սահմանադրություն փոխել՝ 2005 ու 2015 թվականներին:

էսօրվա Հայաստանի անտանելի, թալանչիական իրավակարգի հիմքը վերջին անգամ Սերժի ժամանակ 2015 թվականին փոխված սահմանադրություննա, որի 140 հոդվածի երկրորդ մասը սահմանումա, որ.

՝՝2. Հանրապետության նախագահը իրա լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար՝՝:

Էս դեպքում, եթե խոսքը վերաբերումա Ռոբերտին, ապա համենայն դեպս մարտի 1 - կոչվածի համար ինքը օգտվելա իրա սահմանադրական իրավունքից ու հայտարարելա արտակարգ դրություն: Սրա մասին ասվելա, բայց որի կրկնելու կարիքը կա՝ ավելի լավ պատկերացնելու համար կատարվողը: Հետևանքների համար Ռոբերտը այդպիսով պատասխանատու չի: Հետևանքների համար պատասխանատուն օրենքի պահանջը ԿԱՏԱՐՈՂՆԱ:

Նույն 140 - րդ հոդվածի երրորդ մասը սահմանումա, որ. ՝՝Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել միայն իր լիազորությունների ավարտից հետո:
Կոնկրետ՝ տվյալ մեղադրականի դեպքում ակնհայտորեն Քոչարյանը չի կատարել ընենց մի բան, որը իրա կարգավիճակի հետ կապված չի: Արտակարգ դրության հայտարարումը հենց կապվածա կոնկրետ ձևով իրա կարգավիճակի հետ ու ըստեղ ավելորդ իրավաբանական քաշքշուկների, պատասխանատվության ենթարկելու, դես ու դեն ընգնելու կարիքը՝ չկա:

Էսօր Ռոբերտը մեղադրվումա ՀՀ Քրեակա օրենսգրքի 301 հոդվածով. ՝՝Պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն, Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչերը՝՝ հոդվածով, բայց մենակ՝ ՄԱՐՏԻ ՄԵԿԻ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԴՐԱՆԻՑ ԴՈՒՐՍ:

Մեղադրականը շատ տարօրինակ ու աբսուրդ ձևակերպում ունի, որին պետքա առանձին ուշադրություն դարձնել:
՝՝Մարտի 1 -ի գործ՝՝ կոչվածում սահմանադրական կարգի դեմ Քոչարյանի կողմից որրևէ ոտնձգություն չի կատարվել, հակառակը՝ արվելա ամեն բան, որ ամրապնդվի ու պահպանվի էդ կարգը: Այնինչ, սահմանադրական կարգի տապալման հետ Քոչարյանը ու նրա հետ միասին նաև՝ Սերժը, կապված են ուրիշ տարեթվով՝ 1999 թվականի հոկտեմբերի 27 - ով:

1999 թվականի Հոկտեմբերի 27 - ին տեղի ունեցածը դասական պետական հեղաշրջում ու սահմանադրական կարգի տապալում էր, որի անմիջական պատասխանատուները ՍԵՐԺՆ ՈՒ ՌՈԲՆ էին՝ ձեռ - ձեռի տված: Իսկ պատասխանատվություն կրեցին ոչ թե պատվիրատուները, այլ՝ կատարողները: Քոչարյանը դեռևս 1998 թվականի ապրիլի 9 - ից հանդիսանում էր ՀՀ նախագահը, իսկ Սերժը հոկտեմբերի 27 - ի ժամանակ հանդիսանում էր 1996 թվից ու նույն՝ 1999 թվի հոկտեմբերի 27 - ի օրով ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարը: Այսինքն կատարյալ պատասխանատու էր նախապատրաստվող ահաբեկչական ակտի ԿԱՆԽՄԱՆ համար, բայց ըտենց էլ պատասխանատվության չենթարկվեց: Ավելին, խրախուսվելա ու առաջա քաշվել որպես՝ 1999-2000 թվականներին՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, 1999-2007 թվականներին՝ ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, 2000-2007 թվականներին՝ ՀՀ պաշտպանության նախարար, 2007-2008 թվականներին՝ ՀՀ վարչապետ, 2008 թ. ապրիլի 9-ից՝ ՀՀ նախագահ:

Նորմալ երկրում Սերժի նմանը առնվազն էդքանից հետո հազիվ դպրոցում պահակի օգնական կաշխատեր, բայց մեր նման երկրում միշտ հակառակնա: Սերժի կարյերայի նման աննախադեպ աճը արդեն իսկ կասկածի տարրական տեղիքա տալիս:

Բոլորին հայտնի գաղտնիքը էնա, , որ հոկտեմբերի 27 - ի գործի թելերը գտնվել են հենց Ռոբերտ - Սերժ տանդեմի ձեռներում: Էսօր էս տեսակ մեղադրականի՝ ՝՝ՄԱՐՏԻ ՄԵԿԻ ԳՈՐԾԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ - ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՏԱՊԱԼՈՒՄ՝՝ անհեթեթ ու անհիմն ձևակերպման մեջ իրավաբանական ծուղակա սարքվել, որդեղ արհեստականորեն իրար հետ են կապվում իրար հետ երբեք չկապվող ժամանակով, գործողությամբ, հետևանքներով ու իրավաբանությամբ իրարից սար ու ձորերով անջատված հասկացություններ՝ պարտակելու, մոռացնել տալու համար իրանց անձի շուրջ անվերջ պտտվող հոկտեմբերի 27 - ի գործը:

Հիմա բացենք ու կարդանք ՀՀ Քրեական օրենսգիրքը ու տեսնենք, թե ինչ պատիժա սահմանվում Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության համար.

՝՝Հոդված 305. Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը.

Պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանությունը, որը կատարվել է նրա նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ 10 -15 տասնհինգ տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ՝՝:

Ոնց տեսնում եք, հանուն էս հոդվածը վերջնականորեն շրջանցելու Սերժին ու Ռոբին պետք էկավ Նիկոլ անունով մի գործակատար խրտվիլակ:

Եթե սերժական մտահղացումը մարտի 1 - ի գործով մնացած բոլոր ոճիրները ջրելը՝ մոռացության տալնա, ապա նախկին նախագահ Ռոբերտին դատական կեղծ պատասխանատվության կանչելը հե՛նց Սերժի ու Ռոբի օգտին են: Կեղծ, քանի որ նախկին նախագահը չի արել մարտի մեկի գործով ընենց բան, ինչը իրա պարտականություններից դուրսա: Սա արդեն թվով որերորդ անօրինականություննա, ինչ թույլա տալի ժամանակավոր հորջորջված իշխանությունը: Սա կրկնակի կեղծարարությունա: Իսկ էդ արդեն պատահական բան չի: Այսինքն, ըստեղ վերջին ու մեծ հաշվով օրենքի պահանջ չկա: Ըստեղ արդեն գործումա բացառապես ՍԵՐԺԱԿԱՆ ՄՏԱՀՂԱՑՈՒՄԸ, որին հարմարացրածա բուն գործողությունները ու սահմանադրության համապատասխան հոդվածները: Նպատակը՝ լղոզել, սվաղել, ընդմիշտ իրանց վրայից պատասխանատվության հետքերը հանելնա: Իրավաբանական մնացած զիզի - բիզի վեճերը ըստեղ արդեն էական չեն, եթե կա նշված մտահղացումը: Իրավաբանությունը ճկուն բանա ու հեշտա ծռմռվում:

Եզրակացությունը հետևյալնա.Սերժը իրա հետ միասին փրկում ու ապահովագրումա նաև Ռոբին քրեական օրենսգրքի համապատասխան այլ ծանր պատիժ սահմանող հոդվածներից:

Այլ կերպ չէր էլ կարա ըլներ, քանի որ ինչքան որ գիդի Քոչարյանի արունոտ տասնամյա հաշվեհարդարների ու ոճիրների մասին Ռոբերտը, էնքան էլ գիդի՝ Սերժը: Հանցագործությունը իրանց շատ ամուր միավորելա ու էս հիմքով ուղղակիորեն անհեթեթա պնդել, թե Սերժը հանձնելա Ռոբին փուռը: Աբսուրդ մեղադրականը վկա նման բան ԵՐԲԵ՛Ք չի կարա ըլնի:






Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


Շվեդիա, Էնշոփինգ


29.07.2018
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Stepan Abrahamyan
10:01, 16.09.2018
4893 | 0
21:17, 02.09.2018
5102 | 0
02:00, 31.08.2018
4865 | 0
14:05, 29.08.2018
5384 | 0
12:09, 28.08.2018
5130 | 0
12:06, 28.08.2018
5154 | 0
11:35, 17.08.2018
5468 | 0
yukarı