MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Yarın:+28 °C
Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում բացվել է հետաքրքիր և շինարարական նորարական լուծումներով կառուցված «Արևի» հյուրանոցը
18:04, 31.07.2018
4230 | 0

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում բացվել է հետաքրքիր և շինարարական նորարական լուծումներով կառուցված «Արևի» հյուրանոցը: Հյուրանոցը կառուցվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Գյուղի զարգացման ԱՐԴԻ նախաձեռնություն» ծրագրի կողմից, ինչպես նաև «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» և «Հեյֆեր Ինթերնեյշնլ» կազմակերպության աջակցությամբ: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը և մարզպետի օգնական Սյուզան Մարգարյանը:
Շինարարական նորարական լուծումներով նախագծի հեղինակ Գևորգ Գասպարյանից տեղեկացանք, որ «Արևին» Հայաստանում առաջին բեռնակիր արկղերից (կոնտեյներ) կառուցված հյուրանոցն է: Այս նախագծի հիմքում ընկած է բեռնատար արկղերի վերաօգտագործման գաղափարը (recycling): Գևորգ Գասպարյանն ավելացրեց, որ այս նախագիծը ստեղծելիս օրինակի և ոգեշնչման աղբյուր են եղել տարբեր արտասահմանյան նախաձեռնությունները:
Հյուրանոցի ներքին հարդարման աշխատանքներում հետաքրքիր ձևով համադրված են շինարակական և դիզայներական ժամանակակից և դասական ոճերը: Հյուրանոցը կառուցվել էկոլոգիապես մաքուր նյութերից. օգտագործվել են տուֆի մի քանի տեսակներ, իսկ ներքին հարդարման ժամանակ՝ փայտ, երկաթ, ապակի:
Հյուրանոցն ունի 10 հարմարավետ համարներ, դեպի Եղեգիսի կիրճը բացվող հրաշալի հարթակ և տեսարան, ինչը զբոսաշրջիկների համար կրկնակի գրավչություն կարող է հանդիսանալ:
«Արևի» հյուրանոցը հիանալի կանգառ և հանգստի վայր կարող է դառնալ յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար: Սա Վայոց ձորի զբոսաշրջության ոլորտում ենթակառուցվածքների զարգացման առումով լավ խթան է: Վայոց ձորը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, բնական տեսության վայրերով, քարանձավներով, բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ, էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական մթերքներով: Այս ամենը Վայոց ձորը դարձրել են զբոսաշրջության համար գրավիչ տարվա չորս եղանակների համար: Այստեղ զբոսաշրջիկը կարող է զբաղվել արկածային, էկո, բնապահպանական և զբոսաշրջային այլ տեսակներով: Իսկ «Արևի» հյուրանոցը հրաշալի և հյուրընկալ կանգառ կհանդիսանա յուրաքանչյուրիս համար:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4924 | 0
yukarı