MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Yarın:+29 °C
Ռոմանոս Պետրոսյան. Համայնքային հանդիպումներն ինձ համար կարևոր են` հենց քաղաքացիներից առկա խնդիրների մասին տեղեկատվություն ստանալու համար
21:58, 06.08.2018
3304 | 0

Համայնքային հանդիպումներն ինձ համար կարևոր են` հենց քաղաքացիներից առկա խնդիրների մասին տեղեկատվություն ստանալու համար: Այս նպատակով այսօր հերթական այցով եղա Նոր Երզնկա, Զորավան, Արագյուղ, Սարալանջ և Բուժական համայնքերում, լսեցի ՏԻՄ ներկայացուցիչներին, բնակիչներին:

Պետք է փաստեմ, որ եղան կառուցողական քննարկումներ, խնդիրների վերհանում, լուծման ուղիների հստակեցում:

Այնուհանդերձ, իմ հորդորն է Կոտայքի մարզի բոլոր քաղաքացիներին' լինել օբյեկտիվ, բարձրաձայնել խնդիրներ, որոնցճշմարտացիության մեջ վստահ եք, ունեք փաստեր, այլապես կարող է ի հայտ գալ շփոթություն, որը ոչ միայն չի օգնում, այլև վնաս է հասցնում կարևորագույն խնդիրների լուծման ճանապարհին:

Իմ հանձնարարականներով այսօր ևեթ հետևողական աշխատանքներ են տարվելու վերոնշյալ համայնքներում առաջնահերթ խնդիրների հրատապ լուծման համար:


Ռոմանոս Պետրոսյան

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4929 | 0
yukarı