MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Yarın:+27 °C
Քոլեջներում կրթության խնդիրները՝ ուսանողների աչքերով
17:47, 14.09.2018
3780 | 0

Ընդունելությանը զուգահեռ մասնագիտական ուսումնական հաստատությունները (ՄՈՒՀ) ցանկալի է, որ մասնագիտական կողմնորոշման աշխատանքներ իրականացնեն դիմորդների հետ, ուսման ընթացքում հնարավորինս շատ պրակտիկա ապահովեն, ինչպես նաև որևէ մասնագիտությամբ կրթական ծրագիր իրականացնելիս գնահատեն աշխատաշուկայում դրա պահանջվածությունը և գործատուի կարիքները․ «Ուսանողության ձայն» նախագծի շրջանակներում վերապատրաստվող քոլեջների ուսանողներն այսօր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանի հետ հանդիպման ժամանակ նման առաջարկներ ներկայացրեցին։

Հանդիպումը նախաձեռնել էր ՈԱԱԿ «Ուսանողության ձայն» նախագիծը։

Ուսանողների հետ հանդիպման ընթացքում քննարկվեց, թե ինչ ակնկալիք ունեն նրանք որակի ապահովման գործընթացներից քոլեջներում, ինչ փոփոխությունների կարող է հանգեցնել ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը։

Անդրադարձ կատարվեց նաև հարցին, թե ինչպես են դիմորդները մասնագիտություն ընտրում, որ մասնագիտություններն են պահանջված աշխատաշուկայում, ինչպիսին է ՄՈՒՀ-գործատու համագործակցությունը և ինչպես այն կարելի է բարելավել, ինչու է աշխատաշուկայում առաջացել որակավորումների ճանաչման խնդիր և ինչպես է հնարավոր այն հաղթահարել։

Քոլեջների ուսանողները ներկայացրեցին իրենց հուզող խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղղությամբ առաջարկներ ներկայացրեցին։ Ուսանողները նաև կրթության որակի ապահովմանը վերաբերող իրենց հուզող հարցերը բարձրաձայնեցին՝ պատասխան ստանալով ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանից։

Նշենք, որ «Ուսանողության ձայն» նախագիծը պարբերաբար դասընթացներ է իրականացնում բուհերի և քոլեջների ուսանողների համար, որոնք դասընթացի ավարտից հետո անդամագրվում են նախագծին, մասնակցում ուսանողների խնդիրների վերհանմանը և ուսումնասիրմանը, ինչպես նաև որպես ուսանող-փորձագետ ընդգրկվում են հավատարմագրման գործընթացներում։

Վերապատրաստվող ուսանողները պարբերաբար հանդիպումներ են ունենում ՈԱԱԿ աշխատակազմի ներկայացուցիչների հետ՝ ծանոթանալով նրանց փորձին և նրանցից ստանալով իրենց հուզող հարցերի պատասխանները։

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն
yukarı