Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի 11 հ/լ1 դասարանի աշակերտները դասղեկ՝ Ն. Լ. Բարիկյանի հետ սեպտեմբերի 15-ին հայրենաճանաչողական էքսկուրսիա անցկացրեցին դեպի Հայրավանք, Սելիմի լեռնանցք, Քարավանատուն և Նորավանք: Նորավանքում աշակերտները հանդիպեցին և հոգևոր զրույց ունեցան Նորավանքի խորհրդակատար Տեր Ներսես քահանա Արշակյանի հետ և օրհնություն ստացան: Նաև եղան Հայկական վերածննդի ժամանակաշրջանի հայ մանրանկարիչ, քանդակագործ ու ճարտարապետ Մոմիկի թանգարանում: Աշակերտները նաև հիացան հայրենիքի բնության անձեռակերտ գեղեցկությամբ: |