MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Yarın:+16 °C
Ինչպե՞ս ունենալ հետազոտահեն կրթություն բուհերում․ քննարկում են դասախոսներն ու փորձագետները
18:06, 05.10.2018
3450 | 0

Ինչպիսին է միջազգային առաջավոր փորձը հետազոտահեն կրթության ոլորտում և ինչ խնդիրներ կան ՀՀ բուհերում հետազոտահեն կրթության ոլորտում․ այս հարցերն էին այսօր քննարկվում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) տեղի ունեցած «Հետազոտություն և կրթություն» թեմայով աշխատաժողովի ժամանակ։

Վերջերս տեղի էր ունեցել բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների ճանաչողական այց Լոնդոնի Թագավորական քոլեջ և Լոնդոնի տնտեսական և քաղաքական գիտությունների դպրոց, որտեղ ներկայացվել էր պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական զարգացման լավագույն փորձը։ Այժմ միջազգային հաջողված փորձը հայաստանյան բուհերի դասախոսներին են ներկայացնում բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետներ, ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը և ԿԳ նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը։

ՈԱԱԿ-ում տեղի ունեցած հանդիպման ընթացում ներկայացվեց ինստիտուցիոնալ հավատարմագրման «Հետազոտություն» չափանիշը, հավատարմագրման առաջին շրջափուլի արդյունքում այդ չափանիշի առումով արձանագրված խնդիրները, այնուհետև քննարկվեցին դրանց պատճառները և լուծման հնարավոր ուղիները, միջազգային հաջողված փորձի տեղայնացման հնարավորությունները։

Հանդիպման մասնակիցները նշեցին, որ դեռ խորհրդային տարիներից գիտությունն առանձնացվել է բուհերից։ Բարձրագույն ուսումնական հաստատություններն էլ մեծամասամբ չեն խրախուսում հետազոտության իրականացումը։ Այս և մի շարք այլ գործոնների պատճառով բուհերում հետազոտական բաղադրիչը թույլ է։ Դասախոսները շեշտեցին, որ հետազոտության և ուսուցման համատեղման համար անհրաժեշտ է, որ բուհը համապատասխան առաջնահերթություններ սահմանի հետազոտական ոլորտներում և այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկի։ Կարևորվեց նաև, որ հետազոտահեն կրթությունն արտահայտվի բուհի ռազմավարությունում, դրան միտված լինեն ուսումնական պլանները և դասընթացների ծրագրերը, ինչպես նաև ապահովվի բոլոր ուսանողների ընդգրկվածությունը հետազոտական աշխատանքներում։

Առաջիկայում տեղի կունենա ևս մեկ հանդիպում բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի հետ, որի ընթացքում կներկայացվի միջազգային լավագույն փորձը նաև այլ ոլորտներում։

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն
yukarı