MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Yarın:+28 °C
Հակաահաբեկչությունը որպես ազգի նկարագիր - 1
10:15, 15.11.2018
3505 | 0

2018թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանում նախատեսված են ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, որոնց մասնակցելու է նաև "Սասնա Ծռեր" կուսակցությունը:

Որպեսզի հասկանանք, իրականում իրենից ինչ է ներկայացնում այդ կուսակցությունը դիտարկենք վերջինիս առաջնորդների կողմից հնչեցվող տեսակետները: Շարունակաբար Ձեր ուշադրությանն է ներկայացվելու նշված կուսակցության առաջնորդների որդեգրած քաղաքականությունը, որը կյանքի կոչելու դեպքում Հայաստանը աստիճանաբար կվերածվի Լիբիայի, Սիրիայի, Իրաքի կամ Ուկրաինայի, ինչը կուղեկցվի մարդկային և տարածքային մեծ կորուստներով:


"Սասնա Ծռեր" կուսակցության կողմից հռչակվող նպատակները.

Քայլ 1. "Նախիջևանի ազատագրում"

Չկարծեք, որ չեմ ցանկանում Նախիջևանը տեսնել Հայաստանի կազմում, սակայն կան հանգամանքներ, որոնց անտեսման դեպքում մեր երկիրը կկանգնի միջազգային մեկուսացման և անգամ արտաքին ուժերի ներխուժման վտանգների առջև: "Սասնա Ծռեր" կուսակցության ղեկավարներն իրենց ռազմատենչ և պոպուլիստական հռետորաբանությամբ արդեն իսկ հարուցել են հանրության մեծամասնության զայրույթը, իսկ կուսակցությունը ստացել է ժողովրդի կողմից կիրառվող "Պատերազմի կուսակցություն" բնորոշումը:

Այլ երկրի տարածք ներխուժելը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում կդիտվի որպես ագրեսիա և անպայման կբերի ՆԱՏՕ-ի անդամ թուրքիայի հետ անմիջական ռազմական բախման, թե ինչ կլինի հետո, դժվար չէ կռահել:

Արդեն իսկ ամբողջությամբ երևում է այս "կուսակցության" կորիզի սեփական իշխանական ամբիցիաները հագեցնելու համար հայի արյուն թափելու պատրաստակամությունը:


շարունակելի


Այսպիսով միայն չմտածող կամ մտածել չուզեցող անձը կարող ձայն տալ իրականում բոյեվիկների խումբ հանդիսացող "Սասնա Ծռեր" "կուսակցությանը" և աջակցել նրանց Հայաստանի խորհրդարանը դարձնել իրենց հավաքատեղի և անպատասխանատու հայտարարությունների ամբիոն:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Խաղաղության աղավնի
yukarı