MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Yarın:+26 °C
Մի ակնթարթ էր տմբոցից դադար
11:33, 15.11.2018
3355 | 0
Մի ակնթարթ էր տմբոցից դադար
Եվ այս չափի մեջ անտարբեր դարձար․
Վերջի՞նդ եղա թռուցիկ շարքում,
Ում էլ չեն սիրում․․․ հասուն տարիքում։
Անհեթեթ բան է ոսկե աշունը․
Մորմոքուն ցավից փողոցի շունը
Քաշել է պոչը, ինչ է թե հեռվում
Մեկն այլ տակտով է անհոդ հեթեթում։
Քանի ամուլ միտք պչրուհուդ գերեց,
Այդչափ սուր ծայրով ուղեղս քերեց,
Ինչ դրվագներ ես քամուն պահ տվել,
Եթե ցավին սույզ անունն ես թվել։
Հետո քո գիրն ես թվել որպես ճար,
Վերնիճով պատել երկինք ու քնար,
Այս համաստեղում ուրիշ խոռ չկա՞ր,
Որի պռնկին կանգնածն ինձ գթար։
Պարզ հնարանք էր ողջը, իմացիր,
Ես մեկից տասը մի շնչում հաշվում,
Տմբոցից դադար մինչև մթնածիր
Սիրո ուշ աշնան հետ է՜լ չեմ հաշտվում։
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
923 | 0
13:52, 29.01.2022
1735 | 0
10:11, 21.01.2022
1584 | 0
yukarı