MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +29 °C Yarın:+29 °C
Ապահով Հայրենիք Հզոր Տնտեսությամբ
14:34, 18.11.2018
2825 | 0
Թավշյա հեղափոխության տրամաբանական շարունակությունը դա լինելու է տնտեսական հեղափոխությունը: Մարդկանց քաղաքական ազատությունը պետք է հանգեցնի սոցիալ-տնտեսական ազատության: Մեր քաղաքացիների մեջ պետք է փոխել այն կարծրատիպը, որ մեր երկիրը աղքատ երկիր է, որ մեր տնտեսությունը շրջափակման մեջ է, որ մեր երկրում չկան օգտակար հանածոներ, որ մեր ազգը` աշխատել չի սիրում: Հերիք է ապրենք դրսի տրանսֆերների հաշվին, նպաստների հաշվին: Հերիք է այլևս պետք է մեր մեջքը ուղղենք և հասկանանք, որ այս տրամաբանությամբ չենք կարող հարուստ և զարգացած երկիր ունենալ: Տարիներ շարունակ այս հակասող քարոզչությունը մեր երկրի տնտեսությունը ճահճացրել է: Կոտրվել է մարդկանց ինքնավստահությունը` սեփական ուժերի հանդեպ: Ստեղծվել է մուրացիկ ազգի կերպար: Այս ամենը արվել է դրսի և ներսի ուժերի կողմից, որպեսզի քողարկվի երկրի պատասխանատուների անգործությունը և ապաշնորհությունը: Այս քարոզչությամբ ստեղծվել է ընկճված, որբի կերպար, որպեսզի դրսից ֆինանսական մեծ միջոցներ տրամադրվի նվաստիս համար: Անցած տարիներին Հայաստան մտած ահռելի դրամաշնորհները և օգնությունները ոչ միայն չեն ուղորդվել երկրի տնտեսության վերականգնմանը, սոցիալական վիճակի բարելավմանը, այլ ընդհակառակը` ավելի է խորացրել քաղաքացիների անվստահությանը սեփական ուժերի հանդեպ: Հիմա մեր մուտքը քաղաքականություն պայմանավորված է այն գաղափարախոսությամբ, որ հերիք է այլևս տեղ չունենք ընկճախտի մեջ ապրելու այլևս հայի բարձր ոգին ու արժանապատիվ կեցվածքը հերիք է ոտնահարել: Հիմա եկել է ժամանակը, որ պետության քաղաքացի դաշինքը կարողանա հետ բերել Հայ ազգի արժանապատիվ ապրելու, բարձր ու վեհ նպատակն ու իղձը: Պատմության ընթացքում հազարամյակներ շարունակ` մենք հայերս ստեղծել ենք ծովից-ծով պետություն և մեր ստեղծագործ հունարով կերտել ենք ամբողջ տարածաշրջանի քաղաքակրթությունը: Այսօր մեր հարևան պետությունները և աշխարհի շատ քաղաքակիրթ երկրներ ապրում և վայելում են մեր նախնիների ստեղծած ու կերտած պատմա-մշակութային ժառանգությամբ: Ինչ եղավ մեր ազգի արարելու և ստեղծագործելու այդ հատկանիշը: Հիմա հերթը հասել է մեր Մայր-Հայրենիքի շինարարությանը` այսօր ունենք այդ հնարավորությունը շնորհիվ թավշյա հեղափողության:
Ուրեմն սիրելի քաղաքացիներ եկեք համախմբվենք մեր` Քրիստոնյա –ժողովրդավարական վերածնունդ կուսակցության գաղափարախոսության շուրջ և կառուցենք մեր երկիրը` հզորացնենք մեր երկիրը հանուն մեր երեխաների, մեր թոռների, հանուն մեր Հայ ազգի: Այլևս ժամանակ չկա հապաղելու:
Սիրելի հայրենակիցներ Հետևեք իմ Ֆեյսբուքյան գրառումներին:
Հաջորդիվ կներկայացնեմ տնտեսական բարեփոխումների կոնկրետ առաջարկություններ և իմ տեսլականը երկրում տնտեսական հեղափոխության տրամաբանության մեջ:


Հայկ Սանոսյան
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4929 | 0
yukarı