MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +15 °C ... +28 °C Yarın:+29 °C
ԵՊՀ Ուսանողական խորհուրդը լճացված է, այս իրավիճակը պետք է շտկել, փոխել, քանի որ ինքներս դեմ ենք լճացմանը, քաղաքական պատվերներ կատարողներին, դրանք նախաձեռնողներին
18:53, 18.11.2018
2061 | 0

Համալսարանում տեղի ունեցող վերջին դեպքերն ու իրադարձությունները չափազանց մտահոգիչ են: Ուսանողները և համալսարանական այլ անձինք, տեղյակ լինելով այս ամենին, ոչ մի կերպ չեն արձագանքում, քանի որ կամ վախենում են, կամ պարզապես ծանոթ-բարեկամներ ունեն դեռևս իշխող համակարգում:
ԵՊՀ Ուսանողական խորհուրդը լճացված է, այս իրավիճակը պետք է շտկել, փոխել, քանի որ ինքներս դեմ ենք լճացմանը, քաղաքական պատվերներ կատարողներին, դրանք նախաձեռնողներին:
Մենք ուզում ենք մեր շարքերում տեսնել ԵՊՀ-ով մտահոգ, բանիմաց և բացառապես անկախ ուսանողների, որոնք լինելու են մեր վաղվա, լավ ապագայի, և վերջապես լավ երկիր և պետություն ունենալու երաշխիքը:
Հետևաբար, խնդրում և հորդորում ենք բոլոր մտահոգ, անկախ ուսանողներին միանալ մեր նախաձեռնությանը, որպեսզի կարողանանք ունենալ մեր երազած, անկախ, ապակուսակցական, ուսանողի շահերն ու իրավունքները պաշտպանող ուսանողական խորհուրդ:



Շոթա Գևորգյան

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4925 | 0
yukarı