MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Yarın:+28 °C
Հարցազրույց ռեփեր Տիգրան Մովսիսյանի հետ (1+1 Tiko)
11:17, 23.11.2018
5323 | 0

Երաժշտությունը մարդկանց ուղեկցում է ամենուր, ոմանք այն դարձրել են զբաղմունք, ոմանք ապրում են երգի բառերով: Երաժշտության ժանրերի մեջ իր տեղն ունի ռեփը: Հայաստանում ռեփ ժանրի ներկայացուցիչները շատ տաղանդավոր երիտասարդներ են, որոնց երգերը հասցրել են սիրվել և մեծ լսարան են ձեռք բերել:

Հարցազրույց ռեփեր Տիգրան Մովսիսյանի հետ:

-Պատմեք Ձեր մասին, որտե՞ղ եք սովորել մինչ ռեփի աշխարհ մուտք գործելը, ինչո՞վ եք զբաղվել:


-Մինչ երգել սկսելը սովորել եմ Երևանի Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում՝ դաշնամուրի բաժնում: Քոլեջն ավարտելուց հետո հինգ տարի սիրողական ֆուտբոլ եմ պարապել: Հետո սկսեցի երգել, զգացի, որ դա է իմը և շարունակեցի այդ ուղղությամբ:

-Ձեր առաջին երգը համացանցում հայտնվեց 2015 թվականին, հետո համագործակցեցիք այլ կատարողների հետ: Կպատմե՞ք դրա մասին: Հե՞շտ է համագործակցել, թե՞ առաջանում են դժվարություններ:

-Ես 2015 թվականին առաջին անգամ որոշեցի ձայնագրել իմ առաջին երգը՝ «Սեր չկար» վերնագրով: Ի զարմանս ինձ՝ ստացա բավականին լավ արձագանքներ: Հետո տարբեր մարդկանցից ստացա համագործակցության առաջարկներ և համաձայնեցի: Համագործակցել եմ Հայկ Ասատրյանի, «RapBrat Label» խմբի տղաների և տարբեր ժանրերի կատարող շատ երգիչների հետ:

- Դուք ռեփ գրելուց բացի՝ այլ ոճի ստեղծագործություններ գրո՞ւմ եք: Ի՞նչը կամ ո՞վ է Ձեզ ոգեշնչում ստեղծագործելուց:

-Ես հիմնականում փորձում եմ աշխատել R&B (ռիթմ և բլյուզ) ոճում: Այս ոճն է ինձ ավելի շատ գրավում, և երգերիս մեծամասնությունը սիրո թեմայով է: Ռեփը հիմա մարդիկ տարբեր ձևով են հասկանում և ընկալում: Երբեմն ոգեշնչում են տրամադրությունը, զգացմունքները, ընկերներս և ինձ հարազատ բոլոր մարդիկ: Երբեմն էլ երկրպագուների դրական արձագանքներն են ոգեշնչում:

- Երգերը
youtube-ում տեղադրելուց բացի՝ մտածե՞լ եք համերգ ունենալու մասին:


-Որպես անհատ կատարող՝ համերգ ունենալու համար դեռ շուտ է, բայց հետագայի համար այդպիսի պլաններ կան: 2017 թվականին «RapBrat Label» խմբի համերգին ունեցել եմ իմ մասնակցությունը:

-Ձեր կարծիքով՝ միայն ռեփեր լինելով հնարավո՞ր է գումար վաստակել, թե՞ անհրաժեշտ է ևս մեկ մասնագիտություն ունենալ:

-Իմ կարծիքով՝ հնարավոր է գումար վաստակել ռեփեր լինելով: Բայց Հայաստանում, ռեփեր լինելուց բացի, պետք է ևս մեկ մասնագիտություն ունենալ:

-Ո՞ւմ մտքերն եք օգտագործում Ձեր երգերում: Կնշե՞ք Ձեր երգերից մեկը, որի վրա ամենաշատ աշխատանքն եք կատարել:

-Իմ երգերում ես օգտագործում եմ իմ մտքերը, իմ տեսածը և զգացածը: Ամենամեծ աշխատանքը կատարել եմ «Ես գնում եմ» վերնագրով երգիս ժամանակ:
Այդ երգին հաջորդեցին իմ և Գոգա (Բիձա) Գալստյանի՝ «Մոռանալ չի լինի», «Կներես», «Փոխեց ժամանակը մեզ» դուետները: Ունեցա համագործակցություն Սերինե Հովհաննիսյանի հետ, այդ համագործակցությանը հաջորդեց իմ և Գոգա (Բիձա) Գալստյանի՝ «Կուրացնում են տարիները» երգը:

-Կարծիք կա, որ յուրաքանչյուր ռեփեր ինքը պետք է գրի իր երգի բառերը, դո՞ւք էլ եք այդպես կարծում, թե՞ հնարավոր է կարդաք ինչ-որ մեկի գրած տեքստը, հավանեք և երգեք:

-Ես նույնպես կարծում եմ, որ յուրաքանչյուր ռեփեր ինքը պետք է գրի իր երգի բառերը, բայց եթե լինի ինչ-որ մեկը, որի գրածը կարդամ և ինձ դուր գա, հնարավոր է՝ կատարեմ որոշ փոփոխություններ, հետո նոր երգեմ:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Մարի Բաղդասարյան
yukarı