MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Yarın:+19 °C
Դիմում
20:29, 26.11.2018
3872 | 0

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանութան գնդապետ Վ.Ռ.Օսիպյանին
Ոստիկանության թոշակառու Հովիկ Սուրենի Մահորյանից


Դիմում

Պարոն գնդապետ, ՀՀ ոստիկանության պետ /նախկին/ պարոն Վ.Ս.Գասպարյանին հասցեագրած իմ 14.04.2018թ-ի բաց դիմումը /որտեղ հիմնականում ներկայացրել էի Ոստիկանության Արթիկի բաժնի նախկին պետ Տիգրան Պետրոսյանի, նախկին քննիչ Ժորա Պետրոսյանի և դատախազի նախկին տեղակալ Անդրանիկ Պապիկյանի ստերը՝ ՀՔԾ -ում տված իրենց ցուցմուքներում և ինձ հետ առերես հարցաքննության ժամանակ, նշել էի նաև, որ Մինո Մխիթարյանը նույնպես ստել է / իմ խնդրանքով 07.05.2018թ-ին տեղադրվել է galatv.am կայքում, քանի որ դիմումի կապակցությամբ ՀՀ ոստիկանության կողմից արձագանք չի եղել նշված դիմումը 06.06.2018թ-ին ուղարկել եմ dimum@police.am էլեկտրոնային հասցեով, քանի որ դրանից հետո էլ ՀՀ ոստիկանության կողմից արձագանք չի եղել նշված դիմումը 15.06.2018թ-ին ուղարկել եմ nav-pet@police.am էլեկտրոնային հասցեով: Դրանից հետո ինձ զանգահարեց ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչության աշխատակից պարոն Մ.Նահապետյանը և հայտնեց, որ իմ դիմումը ստացել են, ուսումնասիրում են, որ ինձ կպատասխանեն, ես պարոն Նահապետյանին խնդրեցի, որպեսզի ինձ ընդունեն լսեն դրանից հետո նոր պատասխանեն, պարոն Նահապետյանը ասաց, որ իմ խնդրանքը կփոխանցի ղեկավարությանը, ինչպես որ որոշեցին, այդպես էլ կանեն: Իմ դիմումի կապակցությամբ ինձ ՀՀ ոստիկանություն չեն հրավիրել և ի պատասխան իմ դիմումի էլեկտրոնային փոստով 19.06.2018թ-ին ստացել եմ 18.06.2018թ-ի թիվ 12/704 գրությունը հետևյալ բովանդակությամբ, այն է. «ՀՀ ոստիկանության պետին հասցեագրած «14.04.2018թ.» թվագրմամբ Ձեր դիմումը ստացվել և քննվել է ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում: Դիմումում նշված՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնի Արթիկի քննչական բաժանմունքի քննիչի, ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնի պետ Տ.Պետրոսյանի և մյուս ծառայողների գործողությունները, ինչպես նաև մնացած հանգամանքները քննարկման առարկա են դարձել ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում՝ ՀՀ ոստիկանության պետին հասցեագրած Ձեր նույնաբովանդակ դիմումների կապակցությամբ դեռևս 2012 թվականին իրականացված ուսումնասիրության շրջանակներում, որի արդյունքների վերաբերյալ Ձեզ տրվել են սպառիչ պատասխաններ: Միաժամանակ պարզվել է, որ Ձեր դիմումում նշված հանգամանքները քննության առարկա են դարձել 2015թ նոյեմբերի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Ձեր ներկայացրած հաղորդման առթիվ հարուցված թիվ 62230915 քրեական գործի նախաքննության շրջանակներում: Հիշյալ քրեական գործով 2016թ-ի օգոստոսի 26-ին որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ դիմումում Ձեր կողմից վկայակոչված պաշտոնատար անձանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով: Այսինքն՝ տվյալ պարագայում առկա է չվերացված որոշում, որը վերանայելու իրավասություն ոստիկանությունը չունի, ուստի ՀՀ ոստիկանության պետին հասցեագրած և էլեկտրոնային փոստով 2018թ. հունիսի 6-ին և հունիսի 15-ին ուղարկած Ձեր «14.04.2018թ.» թվագրմամբ դիմումը թողնվել է անհետևանք» , գրության ավարտ:
Ինչ վերաբերում է իմ նախկին դիմումներին, որ իբր ինձ սպառիչ պատասխաններ են տրվել, ապա ես ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ, որ Ձեզ և Ներքին անվտանգության վարչության պետ պարոն Ռ.Սմբատյանին, ով նույնպես վերջերս է նշանակվել այդ պաշտոնում և տեղյակ չէ իմ նախկին դիմումներից Ձեր ենթակաները խաբել են, ես նախկինում բազմաթիվ դիմումներով խնդրել եմ, որպեսզի ինձ պատասխանեն արդյոք իմ կողմից ներկայացրած փաստերով Տիգրան Պետրոսյանի, Մինո Մխիթարյանի, ՇՄ վարչության որոշ պաշտոնատար անձանց գործողություններում օրենքի խախտումներ հայտնաբերվել են, թե ոչ, սակայն այդպես էլ կոնկրետ պատասխան չեմ ստացել: ՀՀ ոստիկանությունից 18.06.2018թ-ի թիվ 12/704 գրությամբ ինձ պատասխանել են, որ իբր թե դեռևս 2012թ-ին ինձ սպառիչ պատասխաններ են տրվել, բայց ես մինչև 2015թ-ի վերջ դիմումներ եմ գրել ու ինձ միշտ պատասխանել են, որ իբր թե ինձ տրվել են սպառրիչ պատասխաններ, այդպես էլ չեն պատասխանել թե իմ կողմից նշված օրենքի խախտումները համապատասխանում է իրականությանը թե ոչ, որոնք թույլ են տվել իմ կողմից մատնանշած պաշտոնատար անձիք:
ՀՀ Ոստիկանության պետ /նախկին/ պարոն Վ.Գասպարյանին հասցեագրած 22 դիմում ունեմ, առաջին դիմումը գրել եմ 10.11.2012թ-ին, վերջինը՝ 28.09.2015թ-ին: 2014թ-ի մայիս ամսից մինչև 2015թ-ի սեպտեմբեր ամիսը ներառյալ, բացի 2014թ-ի դեկտեմբեր և 2015թ-ի հունիս ամիսներից գրանցված եմ եղել պարոն Վ.Գասպարյանի կողմից քաղաքացիների ամենամսյա ընդունելությանը:
Ձեզ եմ ներկայացնում պարոն Վ.Գասպարյանին հասցեագրած նախկինում գրված իմ վերջին՝ 28.09.2015թ-ի դիմումից հատված, այն է. «Պարոն գեներալ-լեյտենանտ Ոստիկանության Արթիկի բաժնի պետ կոչված Տ. Պետրոսյանը երկու անգամ փորձել է ինձ «կործանել» , իմ կյանքը «խորտակել» , սակայն չի կարողացել, չի կարողացել, որովհետև մարդուն «վատություն» անելու համար նույնպես գրագիտություն է պետք: 2008թ-ին իմ նկատմամբ անհիմն քրեական հետապնդում իրականացվեց և ես անհիմն դատապարտվեցի, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը իմ վերաքննիչ բողոքի հիման վրա բեկանեց իմ նկատմամբ կայացրած մեղադրական դատավճիռը և ես վերադարձա ծառայության /, Տ.Պետրոսյանը թաքցրել է ինձ ծեծի ենթարկելու մասին ականատեսի հեռախոսով ահազանգը, չի գրանցվել թիվ 2 մատյանում, նախաքննության ընթացքում քննիչի հանձնարարությունը կատարելիս Տ.Պետրոսյանը թաքցրել է ականատեսին՝ ՇՄ դատախազի տեղակալ Ա.Պապիկյանին, ով իր աշխատասենյակի պատուհանից տեսնելով ինձ ծեծի ենթարկելը զանգահարել էր Ոստիկանության Արթիկի բաժնի պետ /այն ժամանակ պետի օպերատիվ գծով տեղակալ/ Տ.Պետրոսյանին և ասել, որ մի ջահել ինձ ծեծի է ենթարկում: 2012թ-ին Ոստիկանության Արթիկի բաժնի պետ Տ.Պետրոսյանը և դրա կամակատար տեղակալ Մինո Մխիթարյանը իրենց պաշտոնեական դիրքը օգտագործելով, խաբեությամբ իմ 50-ամյակը լրանալու կապակցությամբ ոստիկանությունում ազատումը կազմակերպեցին այնպես, որ ինձ կենսաթոշակ չնշանակվի և կարողացան այնպես անել, որ Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ապօրինի հրաժարվեցին ինձ ծառայողական կենսաթոշակ նշանակելու գործընթացը սկսելուց, հայտնելով, որ ինձ կենսաթոշակ չի նշանակվելու, միայն Ձեզ հասցեագրած իմ դիմումից հետո ինձ կենսաթոշակ նշանակվեց: Ձեզ հասցեագրած իմ դիմումներում ամենայն մանրամասն ներկայացրել եմ թե որ պաշտոնատար անձը ինչպիսի «այլանդակություն» ՝ խախտում է թույլ տվել, սակայն առ այսօր ոչ մի պաշտոնատար անձ պատասխանատվության չի ենթարկվել: Տ.Պետրոսյանը, Մ.Մխիթարյանը և դրանց նման մի քանիսը գիտեն, որ իրենք ուշ թե շուտ իրենց կողմից թույլ տված «այլանդակությունների» ՝ խախտումների համար պատասխանատվության ենթարկվելու են անպայման, դրանք ինձ լավ են ճանաչում, դրանք գիտեն, որ ես երբևիցէ թույլ չեմ տվել և թույլ չեմ տալու, որ դրանց նմանները ինձ հետ կապված ինչ որ հարցում կամայականություն ցուցաբերեն: 2014թ-ի մայիս ամսից մինչև 2015թ-ի օգոստոս ամիսը ներառյալ, բացի 2014թ-ի դեկտեմբեր և 2015թ-ի հունիս ամիսներից, գրանցված եմ եղել Ձեր կողմից քաղաքացիների ընդունելությանը, եթե իմ դիմումները Ձեզ զեկուցված լինեին, առավել քան վստահ եմ, որ Դուք ինձ կնդունեիք և կլսեիք: Ձեր կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակ երեք անգամ ինձ ընդունել է ՀՀ ոստիկանության Իրավաբանական վարչության պետ, այժմ Աշխատակազմի ղեկավար պարոն Մ. Հակոբյանը, դրանից հետո հրաժարվել եմ ընդունելությունից, քանի որ նորից պարոն Մ. Հակոբյանն էր ընդունում, իսկ պարոն Հակոբյանի հետ մեկ անգամ ևս հանդիպելը անիմաստ եմ համարել և աշխատակիցներին խնդրել եմ, որ ընդունելությունից իմ հրաժարվելու պատճառը հենց այդպես էլ գրանցեն: Պարոն գեներալ-լեյտենանտ, խնդրում եմ Ձեզ, հանձնարարել, որպեսզի Ձեզ հասցեագրած իմ դիմումներին պատշաճ ձևով ընթացք տրվեն և իմ կողմից ներկայացված փաստերով ու հիմնավորումներով պատասխանատվության ենթարկվեն այն պաշտոնատար անձիք, ովքեր «այլանդակություն» ՝ խախտում են թույլ տվել, ընդհուպ քրեական պատասխանատվության, եթե որոշ պաշտոնատար անձանց գործողության կամ կայացրած որոշման մեջ հանցակազմ է պարունակում: Պարոն գեներալ-լեյտենանտ խնդրում եմ Ձեզ, թույլատրել, որպեսզի ինձ գրանցեն Ձեր կողմից 2015թ-ի սեպտեմբերի 30-ի քաղաքացիների ընդունելությանը: Խնդրում եմ Ձեզ, ընդունեք լսեք ինձ» ... մեջբերման ավարտ:
Ներկայացնում եմ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ /նախկին/ պարոն Հ.Պողոսյանին հասցեագրած 13.02.2015թ-ի իմ դիմումից հատված, այն է. «Պարոն գեներալ-լեյտենանտ վերը նշված գրությունը /ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ինձ ծառայողական կենսաթոշակ նշանակելու գործընթացը սկսելու վերաբերյալ / ստանալուց հետո ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վ.Գասպարյանին հասցեագրած իմ դիմումներին ի պատասխան ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունից և Իրավաբանական վարչությունից ինձ գրավոր պատասխանում են, որ իմ դիմումները թողնվում են առանց քննարկման, քանի որ իբր ինձ արդեն սպառիչ պատասխան է տրվել, ես ոչ մի կերպ չեմ կարողանում ճշտել իմ դիմումները ուսումնասիրելիս ինչ է պարզվել, որոշ պաշտոնատար անձիք օրենքի խախտում թույլ տվել են թե ոչ: Պարոն գեներալ-լեյտենանտ, որպեսզի Դուք ինքներդ համոզվեք, որ ինձ սպառիչ պատասխան չի տրվել, Ձեզ եմ ուղարկում ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վ.Գասպարյանին հասցեագրած իմ 10.11.2012թ-ի, 12.12.2014թ-ի դիմումները և 05.05.2014թ-ի զեկուցագիրը, որոնցում մանրամասն ներկայացված են որոշ պաշտոնատար անձանց կողմից թույլ տված «այլանդակությունները» ՝ խախտումները, խնդրում եմ Ձեզ, կարդացեք իմ դիմումները, Ձեզ եմ ուղարկում նաև ի պատասխան իմ դիմումներին ՀՀ ոստիկանությունից ուղարկած բոլոր գրությունները, դրանք են՝ ՆԱ վարչության՝ 19.12.122. թիվ 12/15-13, 12.05.14թ-ի թիվ 12/576, 21.05.14թ-ի թիվ 12/633, 19.06.14թ-ի թիվ 12/735, 03.09.14թ-ի թիվ 12/1054, 29.09.14թ-ի թիվ 12/1145, ինչպես նաև Իրավաբանական վարչության՝ 19.09.2014թ-ի թիվ 2200, 03.10.2014թ-ի թիվ 2329 և 24.12.2014թ-ի թիվ 3198: Նշված գրություններում խոսք անգամ չկա, թե որոշ պաշտոնատար անձիք օրենքի խախտում թույլ տվել են, թե ոչ: Պարոն գեներալ-լեյտենանտ ի պատասխան իմ դիմումների սպառիչ պատասխան կլիներ այն, եթե ՀՀ ոստիկանությունից ինձ պատասխանեին, որ իմ դիմումներն ուսումնասիրելիս պաշտոնատար անձանց կողմից թույլ տված օրենքի խախտումներ չեն հայտնաբերվել, որ իմ կողմից ներկայացրած որոշ պաշտոնատար անձանց կողմից թույլ տված խախտումները չեն համապատասխանում իրականությանը և դա լիներ պատճառաբանված: Ես ի պատասխան իմ դիմումների սպառիչ պատասխան կհամարեմ նաև այն, եթե ՀՀ ոստիկանությունից ինձ պատասխանեն, որ իմ դիմումներն ուսումնասիրելիս հայտնաբերվել են որոշ պաշտոնատար անձանց կողմից թույլ տված օրենքի խախտումներ, սակայն նրանք պատասխանատվության չեն ենթարկվելու, քանի որ Ոստիկանության Արթիկի բաժնի պետ Տ.Պետրոսյանի կամ դրա նման ինչ որ մի պաշտոնատար անձ կոչվածի «թիկունքը» շատ հաստ է: Պարոն գեներալ-լեյտենանտ խնդրում եմ Ձեզ օգնեք ինձ, խնդրում եմ միջոցներ ձեռնարկել, որպեսզի յուրաքանչյուր պաշտոնատար անձ իր կողմից թույլ տված «այլանդակության» ՝ խախտման համար պատասխանատվության ենթարկվի: Խնդրում եմ Ձեզ, իմ դիմումները անձամբ զեկուցեք ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վ.Գասպարյանին» ... մեջբերման ավարտ:
Ներկայացնում եմ ՀՀ ոստիկանության պետի տեղակալներ /նախկին/ պարոն Ս.Հովհաննիսյանին և պարոն Ա. Համբարյանին հասցեագրած, յուրաքանչյուրին առանձին ուղարկած, նույն բովանդակությամբ 29.08.2014թ-ի իմ դիմումից հատված, այն է. «Պարոն Հովհաննիսյան, ունեմ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Վ.Գասպարյանին հասցեագրած դիմումներ և վստսհ եմ, որ դրանք պարոն Վ.Գասպարյանին չեն զեկուցվել, քանի որ որոշ պաշտոնատար անձիք իրենց կողմից թույլ տված «այլանդակությունների» ՝ խախտումների համար պատասխանատվության ենթարկվելու փոխարեն նրանց պաշտոնն է բարձրացվել, եթե զեկուցված լիներ, առավել քան վստահ եմ, որ Ոստիկանության Արթիկի բաժնի պետ Տ.Պետրոսյանը և դրա կամակատար տեղակալ Մ.Մխիթարյանը, ինչպես նաև դրանց նման մի քանի պաշտոնատար անձ կոչվածները ՀՀ ոստիկանության պետ պարոն Վ.Գասպարյանի հանձնարարությամբ ոստիկանության համազգեստի մեջից հանված կլինեին: ՀՀ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունից գրությամբ ինձ հայտնում են, որ իմ դիմումները զեկուցվել են ՀՀ ոստիկանության պետ պարոն Գասպարյանին: ՀՀ ոստիկանության պետ պարոն Գասպարյանը դեպքերը թաքցնող ոստիկանության պաշտոնատար անձանց մասին խոսելիս զզվանքով է խոսում, ես այդպիսի փաստեր եմ ներկայացրել, հիմա ինչ, հավատամ, որ իմ դիմումները զեկուցվել են պարոն Գասպարյանին, իհարկե չեմ հավատում: Ոստիկանության Արթիկի բաժնի պետ / այն ժամանակ դեռևս պետի օպերատիվ գծով տեղակալ/ Տ.Պետրոսյանը թաքցրել է ինձ ծեծի ենթարկելու մասին ՇՄ դատախազի տեղակալ Ա.Պապիկյանի կողմից իրեն կատարած հեռախոսով ահազանգը /չի գրանցվել թիվ 2 մատյանում/, նույն Տ.Պետրոսյանը թաքցրել է ինձ ծեծի ենթարկելու փաստով ականատեսին՝ ՇՄ դատախազի տեղակալ Ա.Պապիկյանին, ում նախաքննության ժամանակ գրավոր միջնորդել էի, որպեսզի քննիչը որպես վկա ներգրավեր: Ինձ ծեծի ենթարկելու փաստով իմ հաղորդումը ոստիկանության ՇՄ վարչությունում մեկ ամիս թաքցվել է, միայն մեկ ամիս անց է հաղորդում տրվել ՀՀ ոստիկանության հերթապահ մաս: Իմ նկատմամբ կայացրած մեղադրական դատավճիռը բեկանելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 23.12.2008թ-ի որոշման մեջ կա այսպիսի նախադասություն.՝ «Հովիկ Մահորյանի նկատմամբ ընդհանրապես քրեական հետապնդում չպետք է իրականացվեր»: Հիմա ինչ, ես հավատամ, որ իմ դիմումները զեկուցվել են ՀՀ ոստիկանության պետ պարոն Գասպարյանին, իհարկե չեմ հավատում: Ես չեմ հավատում, որ ՀՀ ոստիկանության պետ պարոն Գասպարյանին զեկուցվել է, որ ոստիկանությունում ծառայությունից ինձ ազատումը կատարվել է օրենքի խախտումով, կամ, որ ոստիկանության Արթիկի բաժնի պետ Տ.Պետրոսյանը և դրա կամակատար տեղակալ Մ.Մխիթարյանը ապօրինի հրաժարվել են ինձ ծանոթացնել ոստիկանությունում ծառայությունից ազատելու մասին հրամանին, հրաժարվել են նաև ինձ տրամադրել հրամանի պատճենը, կամ, որ Ոստիկանության ՇՄ վարչության կողմից ոստիկանությունում ծառայությունից ինձ ազատելու մասին հրամանի պատճենի փոխարեն ինձ են տրամադրել հրամանից քաղվածք, /Ոստիկանության ՇՄ վարչությունից տրամադրելով հրամանից քաղվածք փորձել են ինձ համոզել, որ Ոստիկանության Արթիկի բաժնում ճիշտ են ասել, որ իրենք իրավունք չունեն ինձ հրամանի պատճենը տրամադրել /, կամ արդյոք ՀՀ ոստիկանության պետ պարոն Գասպարյանին զեկուցվել է, որ Ոստիկանության ՇՄ վարչությունում ապօրինի հրաժարվել են վերականգնել 2012թ-ի մայիսի 11-ից մինչև 2012թ-ի հունիսի 1-ը ոստիկանությունում ծառայելու իմ իրավունքը, կամ, որ Ոստիկանության ՇՄ վարչությունում ապօրինի հրաժարվել են ինձ ծառայողական կենսաթոշակ նշանակելու գործընթացը սկսելուց, կամ, որ Ոստիկանության ՇՄ վարչությունում ապօրինի հրաժարվել են ինձ տրամադրել իմ ծառայողական լիազորությունները կասեցնելու հիմք հանդիսացող որոշման պատճենը, որը չգիտեմ քննիչի թե դատախազության կողմից էր կայացվել, կամ, որ իմ որոշ զեկուցագրեր թաքցվել, ընհանրապես չեն գրանցվել կամ գրանցվել են, սակայն ընթացք չեն տրվել: Ես ինչպես կարող եմ հավատալ, որ իմ դիմումները զեկուցվել են ՀՀ ոստիկանության պետ պարոն Գասպարյանին, իհարկե չեմ հավատում: Պարոն գնդապետ Ձեզ եմ ուղարկում ՀՀ ոստիկանության պետ պարոն Գասպարյանին հասցեագրած իմ բոլոր դիմումները, խնդրում եմ Ձեզ անձամբ կարդացեք, կարդալով իմ դիմումները Դուք ինքներդ կհամոզվեք, որ որոշ պաշտոնատար անձանց չպետք է ներել: Խնդրում եմ Ձեզ, իմ դիմումները անձամբ ներկայացրեք և զեկուցեք ՀՀ ոստիկանության պետ պարոն Գասպարյանին» ... մեջբերման ավարտ:
Պարոն Օսիպյան, ՀՀ ոստիկանության պետ /նախկին/ պարոն Վ.Գասպարյանին հասցեագրած իմ 14.04.2018թ-ի իմ դիմումը 07.05.2018թ-ին իմ խնդրանքով galatv կայքում տեղադրելուց և իմ կողմից երկու անգամ՝ 06.06.2018թ-ին և 15.06.2018թ-ին էլեկտրոնային փոստով նշված դիմումը ՀՀ ոստիկանություն ուղարկելուց հետո, 28.06.2018թ-ին Ձեր հրամանով Ոստիկանության Արթիկի բաժնի պետ նշանակվեց Տիգրան Պետրոսյանի /նախկին պետ/ կամակատար տեղակալ Մինո Մխիթարյանը, սակայն ես հույս ունեի, որ ՀՀ ոստիկանությունում ղեկավարություն է փոխվել, որ Դուք ինձ կընդունեք, կլսեք և կհանձնարարեք, որպեսզի Մինո Մխիթարյանին «վռնդեն» ոստիկանության համակարգից, ես վստահ եմ, որ իմ դիմումը Ձեզ կամ ընդհանրապես չի զեկուցվել, կամ ճիշտ չի զեկուցվել: Երբ Վերաքննիչ քրեական դատարանը 2008թ-ի դեկտեմբեր-ի 23-ին բեկանեց ՇՄ առաջին ատյանի դատարանի կողմից իմ նկատմամբ կայացրած մեղադրական դատավճիռը /հիսուն հազար դրամ տուգանք/ ես վերադարձա ծառայության, սկսեցի զեկուցագրեր գրել, փաստաթղթեր պահանջել, որպեսզի պատասխանատվության ենթարկվեին Ոստիկանության Արթիկի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ /հետագայում բաժնի պետ, այժմ ոստիկանության համազգեստի մեջից հանված/ Տիգրան Պետրոսյանը, դատախազի տեղակալը, քննիչը, դատավորը, այդ ժամանակ Մինո Մխիթարյանը հերթապահի պաշտոնում էր, իսկ ես հերթապահի օգնականի պաշտոնում էի: Տիգրան Պետրոսյանը հերթապահ Մինո Մխիթարյանի /այժմ բաժնի պետ/ միջոցով իմ նկատմանբ ճնշում էր գործադրում, որպեսզի ես զեկուցագրեր չգրեի, սակայն ես նրանց «բանի» տեղ չէի դնում, շարունակում էի գրել ու պայքարել, այս մասին ամենայն մանրամասն կներկայացնեմ Ձեզ, եթե ինձ ընդունեք լսեք: 2009թ-ի հունիս կամ հուլիս ամսին Տ.Պետրոսյանը նշանակվեց Ոստիկանության Արթիկի բաժնի պետ, 2011թ-ի նեյեմբերին Տ.Պետրոսյանը հերթապահ Մինո Մխիթարյանին «սարքեց» պետի անձնակազմի գծով տեղակալ; Եվ ահա 2012թ-ի մայիս ամսին իմ 50-ամյակը լրանալու կապակցությամբ ոստիկանությում ծառայությունից ինձ ազատումը դրանք խաբեությամբ կազմակերպեցին այնպես, որ ինձ կենսաթոշակ չնշանակվի և կարողացան այնպես անել, որ Ոստիկանության ՇՄ վարչությունում ապօրինի հրաժարվեցին ինձ կենսաթոշակ նշանակելու գործընթացը սկսելուց, հայտնելով, որ ինձ կենսաթոշակ չի նշանակվելու, միայն 2012թ-ի նոյեմբեր ամսին ՀՀ ոստիկանության պետ /նախկին/ պարոն Վ.Գասպարյանին դիմում գրելուց հետո ինձ թոշակ նշանակվեց և 2013թ-ի մարտ ամսից թոշակ ստացա, այսինքն ոստիկանությունում ծառայությունից իմ ազատվելուց իննը ամիս անց: ՀՀ ոստիկանությունից ինձ հայտնում են, որ առկա է ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից 26 օգոստոսի 2016թ-ի որոշում, որով իմ կողմից մատնանշված պաշտոնատար անձանց գործողություններում հանցակազմ չի պարունակել և այդ հիմքով իմ հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործը կարճվել է: Ինձ կենսաթոշակ նշանակելու գործընթացը սկսելուց ապօրինի հրաժարվելու վերաբերյալ Ոստիկանության ՇՄ վարչության կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների խմբի ավագ տեսուչ Արմանուշ Մովսիսյանը ՀՔԾ-ում ցուցմունք է տվել և հայտնել, որ այն հիմքի մասին, որով ՀՀ ոստիկանությունում որոշում է կայացվել Հ.Մահորյանին կենսաթոշակ նշանակել ինքը չի իմացել, որ նրան նախկինում այդ մասին չեն տեղեկացրել: Այստեղ հարց է առաջանում, իսկ ինչու Ա.Մովսիսյանը չի իմացել այդ մասին, կամ ով պետք է տեղեկացներ, որ չի տեղեկացրել, ինչու պետք է ես՝ շարքային ոստիկանս նրա չիմացության պատճառով իննը ամիս հոգեբանական տառապանքների մեջ լինեի: Իսկ հետաքրքիր է, Արմանուշ Մովսիսյանը տեղյակ էր, որ իմ 50-ամյակը լրանալու կապակցությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելուց հետո ես իրավունք ունեի ստանալու ոստիկանության կողմից տրվելիք միանվագ գումարը, որը կազմում էր 540 000 / հինգ հարյուր քառասուն հազար/ դրամ, եթե տեղյակ էր, այդ դեպքում ինչու ինձ չի ասել և չի նախաձեռնել, որպեսզի այդ գումարը ստանամ, եթե տեղյակ չէր, այդ դեպքում այդքան կարևոր օրենքներ չիմացող պաշտոնատար անձը ինչպես կարող է մինչև այսօր այդպիսի պատասխանատու պաշտոնում աշխատել: Այդ միանվագ վճարվող գումարը ես ստացել եմ իմ ազատվելուց մի քանի ամիս անց, խանութից գնեցի «Զինծառայողների սոցապահովության մասին» օրենքը, ուսումնասիրեցի այն և պարզվեց, որ այդ գումարը ես կարող եմ ստանալ, զեկուցագիր գրեցի ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայություն և հաշվված օրերում այդ գումարը ինձ վճարվեց, որի համար գրավոր շնորհակալություն եմ հայտնել նշված ծառայության աշխատատակիցներին, հանձինս՝ Էլմիրային՝ նրանց սրտացավ վերաբերմունքի համար, իսկ ես մինչ այդ գիտեի թե այդ միանվագ վճարվող գումարը միայն վճարվում է այն ոստիկաններին, ում կենսաթոշակ է նշանակվում, այսպիսով, եթե ես իմ նախաձեռնությամբ դիմում չգրեի համապատասխան ծառայություն այդ գումարը չէի ստանալու, այսինքն պաշտոնատար անձի /անձանց/ կողմից ինձ պատճառվելու էր այդքան գումարի վնաս: Այս մասին ՀՔԾ-ում իմ ցուցմունքներում նույնպես նշել եմ, սակայն ճգիտես ինչու ՀՔԾ-ի կողմից կայացրած քրեական գործը կարճելու մասին որոշման մեջ այս մասին ոչ մի բան գրված չի: Բայց իրոք հետաքրքիր է, ինչու ՀՔԾ-ն իր կողմից կայացրած որոշման մեջ չի անդրադարձել այս փաստին, ինձ պատճառվել է /կարող էր պատճառվել/ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարի վնաս և դա պաշտոնեական լիազորությունների չարաշահում է / ՀՀ քր. օր-ի 308 հոդ. /, ինչպես նշեցի, եթե ես չճշտեի և իմ նախաձեռնությամբ դիմում չգրեի ՀՀ ոստիկանության համապատասխան ծառայությանը, ես այդ գումարը չէի ստանալու: Հետաքրքիր է ՀՀ ոստիկանությունում իմ նախկին / 2012թ-ի / դիմումները ուսումնասիրելիս այս փաստին անդրադարձել են թե ոչ, եթե այո, ապա ինչ եզրահանգման են եկել: Եթե Դուք ինձ ընդունեք լսեք, ես Ձեզ մանրամասն կներկայացնեմ որոշ պաշտոնատար անձանց կողմից ՀՔԾ-ում տված ցուցմունքների հակասությունները, կներկայացնեմ, թե ինչպիսի ստերով են նրանք փորձել «պլստալ» քրեական պատասխանատվությունից, կներկայացնեմ թե ինչպես են նրանք յուրաքանչյուրը իր «կաշին» փրկելու համար «պադստավկա» արել մեկը մյուսին:
Պարոն գնդապետ, խնդրում եմ ձեզ, թույլ մի տվեք, որ իմ նախկին / 2012թ-2015թ / դիմումներով զբաղված ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձիք հիմա էլ զբաղվեն իմ դիմումներով, թույլ մի տվեք, որ նրանք նույնիսկ մատով դիպչեն իմ դիմումներին, թույլ մի տվեք, որ նրանք նույնիսկ հեռվից նայեն իմ դիմումներին, Դուք նրանց մի հավատացեք, նրանք խաբել են Ձեզ և պարոն Ռ.Սմբատյանին; Խնդրում եմ Ձեզ, ընդունեք լսեք ինձ, հավատացնում եմ Ձեզ, ինձ լսելուց հետո չեք կարողանալու տիրապետել Ձեր զայրույթը և հենց իմ ներկայությամբ կհանձնարարեք, որ Ոստիկանության Արթիկի բաժնի պետ Մինո Մխիթարյանին «վռնդեն» ոստիկանության համակարգից և ոչ միայն դրան, ինձ լսելուց հետո վստահ եմ նաև, որ կհանձնարարեք, որպեսզի Ոստիկանության Արթիկի բաժնի նախկին պետ Տիգրան Պետրոսյանի դիմաց փակեն ոստիկանության համակարգ վերադառնալու բոլոր ճանապարհները:
Խնդրում եմ Ձեզ, թույլատրել, որպեսզի ինձ գրանցեն Ձեր կողմից 2018թ-ի օգոստոսի 29-ի քաղաքացիների ընդունելությանը: Խնդրում եմ Ձեզ ընդունեք լսեք ինձ:

դիմող՝ Հ.Մահորյան
27.08.2018թ.

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Հովիկ Մահորյան
19:09, 22.12.2019
2266 | 0
00:18, 22.12.2019
2382 | 0
00:30, 18.11.2019
2256 | 0
23:22, 27.10.2019
2774 | 0
19:25, 03.10.2019
2764 | 0
21:57, 26.06.2019
2594 | 0
21:59, 02.03.2019
3425 | 0
20:38, 02.03.2019
3598 | 0
22:30, 12.01.2019
4123 | 0
22:21, 10.01.2019
4324 | 0
22:21, 26.12.2018
4411 | 0
19:46, 20.12.2018
3526 | 0
21:02, 02.12.2018
3567 | 0
20:29, 26.11.2018
3873 | 0
09:04, 12.11.2018
3655 | 0
21:25, 10.11.2018
4117 | 0
18:46, 08.11.2018
4065 | 0
21:12, 28.10.2018
5149 | 0
12:02, 23.10.2018
4434 | 0
21:01, 14.10.2018
6186 | 0
17:46, 11.09.2018
5464 | 0
yukarı