MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Yarın:+16 °C
Կորեական շունչը կրկին Հայաստանում է
20:34, 03.12.2018
4354 | 0
«Նման միջոցառումները մեզ կարծես ավելի են մոտեցնում մեր սիրելի քեյ-փոփ խմբերին, առավել ևս երբ պարում ենք նրանց պարերը» , «Անհամբեր սպասում եմ, երբ գիտեմ, որ ինչ-որ կորեական միջոցառում է լինելու, առավել ևս մրցույթ» , «Չկա ավելի լավ բան, քան կորեական շունչը երկրումդ զգալը» …
Ահա թե ինչպիսի ոգևորություն էր տիրում երեկ` նոյեմբերի 30-ին, Առնո Բաբաջանյան համերգասրահում: Ամենամյա միջոցառումը կրկին մեկ վայրում էր հավաքել հայ կորեասերներին: Նշենք, որ անցյալ տարի` նոյեմբերի 28-ին, Հայաստանի և Կորեայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակի կապակցությամբ կազմակերպվել էր «Կորեական մշակույթի օր» խորագրով ամենամյա միջոցառումը: Այս անգամ այն մրցույթային էր: Մասնակցում էին մի շարք խմբեր` zZipa, The Fiery Squad, Bang Dance Studio, Blue Rose, 4TM, Problem, Incredible, 2Fab, ազգայինով` Բուչեչումը, Սամուլնորին, Անահիտ Ազարյանը: Մրցույթի ընթացքում հանդես եկան նաև Ա. Իսահակյանի անվան 16 դպրոցի սաները (ոչ մրցութային):
18-ամյա Սվետա Ղարիբյանը մեծ ոգևորությամբ էր խոսում մասնակից խմբերի մասին. – Մի տեսակ հպարտանում եմ, որ տեսնում եմ, թե ոնց են պարում ու երգում: Տաղանդ են մեր երեխեքը: Մեծ էներգիա ստացա ու շատ շնորհակալ եմ մրցույթի կազմակերպիչներից: ԵՊԼՀ-ի ուսանողուհի 20-ամյա Սոնա Գասպարյանն էլ եկել էր սատարելու իր ընկերուհիներին.- Շատ ուժեղ մասնակիցներ կան, մի տեսակ ինձ լավ եմ զգում, որ իրենց նայում եմ: Մեկը մեկից լավն են: Դե մերոնց մասին խոսք չկա: Շատ են տանջվել ու վստահ եմ, որ լավ կներկայանան: 53-ամյա տիկին Ռոզան էլ իր երկու թոռնիկների հետ եկել էր ուրախ ժամանակ անցկացնելու. – Շատ չեմ խորացել կորեական մշակույթի մեջ, բայց էնքան լավա ամեն բան, որ պատրաստ եմ բոլոր նման միջոցառումներին թոռնիկներիս հետ գնամ ու ներկա գտնվեմ:
Եվ իհարկե հուզմունքն անպակաս էր, մանավանդ երբ հայտարարում էին հաղթող խմբերի անունները: Հաղթողներ ընտրվեցին ազգայինով և քեյ-փոփով ներկայացած երեքական խմբեր: «Քեյ-փոփ» անվանակարգում հաղթեց Bang Dance Studio-ն` առաջին տեղ, երկրորդ տեղ` The Fiery Squad և երրորդ` Ինեսսա Ավագյանը, իսկ «Ազգային» անվանակարգում` Բուչեչումը, Անահիտ Ազարյանը և Սամուլնորին: Մրցանակը դրամական պարգև էր, իսկ մնացած մասնակից խմբերին էլ տրվեցին պատվոգրեր: The Fiery Squad խմբի անդամ Լաուրա Հակոբյանը հպարտությամբ էր խոսում հանդիաստեսի մասին. – Հանդիսատեսը մասնակիցներին հավասար երգում ու պարում էր, դա ամենակարևորն էր: Ճիշտա, ոչ լիովին, բայց մասամբ դրանից էր կախված լավ ելույթը, քանի որ իրենց էներգիան փոխանցվում էր մեզ ու ցանկություն էր առաջանում մաքսիմալ լավ ելույթ ցույց տալ: Բեմի վրա լրիվ ուրիշ էմոցիաներ են քեզ պատում, այդ թվում և´ հպարտություն, և´ հուզմունք: Հանդիսատեսին բաժանվեցին Հվ. Կորեայի Լոտտե ֆիրմայից բերված քաղցրավենիքներ:
Մրցույթի նպատակը երկու երկրների միջև բարեկամական կապի հաստատումն ու ամրապնդումն է, ինչպես նաև կորեական մշակույթը ավելի ճանաչելի դարձնելը: Մրցույթի հաջորդ օրը` դեկտեմբերի 1-ին Ա. Իսահակյանի անվան 16 դպրոցում կատարվեց կորեական ուտեստներ հյուրասիրություն:
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Գոհար Պետրոսյան
yukarı