MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +12 °C ... +21 °C Yarın:+21 °C
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք մատուցեց աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակին
19:16, 07.12.2018
2283 | 0
1988-ի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցի առթիվ, զոհերի հիշատակի տուրք մատուցելու նպատակով, դեկտեմբերի 7-ին Լոռու մարզում էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի և այլ պաշտոնյաների ուղեկցությամբ նա նախ եղավ Սպիտակ քաղաքում, ծաղիկներ խոնարհեց երկրաշարժի զոհերին նվիրված հուշարձանին, այնուհետև Սպիտակի սուրբ Հարություն եկեղեցում մասնակցեց մոմավառությանը:
Վարչապետի պաշտոնակատարի հաջորդ կանգառը Վանաձոր քաղաքում էր: Նախ ծաղկեպսակ տեղադրվեց Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու Սրբոց Նահատակաց պուրակում կանգնեցված երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ, որից հետո ներկաները մասնակցեցին միասնական աղոթքին և մոմավառությանը:
Վարչապետը և մարզպետը ներկա գտնվեցին նաև Վանաձորի թիվ 11 մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը:
Շինարարության պատվիրատուն Հայաստանի Հանրապետության տարածքային զարգացման հիմնադրամն է: Շինարարությունն իրականացրել է «Բազալտ- Շին» ՍՊԸ-ն: Ծրագրի նախահաշվային արժեքը կազմել է 190 մլն. դրամ, պայմանագրային արժեքը՝ 150 մլն. դրամ: Ծրագրի շրջանակներում վերանորոգվել է Վանաձորի թիվ 11 մանկապարտեզի երկու մասնաշենքերը կապող միջանցքը, մեկ մասնաշենքը, ինչպես նաև կատարվել են բակի բարեկարգման և ցանկապատի տեղադրման աշխատանքներ: Շինաշխատանքները սկսվել էին 2017թ. և ավարտվել օրեր առաջ: Մանկապարտեզի վերանորոգված մասնաշենքում տեղակայված են 4 խմբակային սենյակներ՝ 100 երեխայի համար:
Վարչապետը և պաշտոնյաները շրջայց կատարեցին մասնաշենքում, ծանոթացան կատարված աշխատանքներին:


Լոռու մարզպետարան

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4937 | 0
yukarı