MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Yarın:+27 °C
Հայտնի "The Economist" ամսագիրը Հայաստանը ճանաչել է «Տարվա երկիր»
15:48, 19.12.2018
3730 | 0

Ամենամյա «Տարվա Երկիր» մրցանակն այս տարի հանձնվում է ոչ թե ամենաազդեցիկ, ամենահարուստ, ամենահամեղ խոհանոցն ունեցող երկրին, այլ մեկ տարվա ընթացքում առաջընթաց գրանցած երկրին։
Սա դժվար ընտրություն է, քանի որ 1 տարվա աշխատանքը երաշխիք չի ապագայում հաջողությունների համար, գրել է բրիտանական "The Economist" թերթը։
Ուսումնասիրվել են երկրներում տիրող իրավիճակը։ Եվ այսպես.
Ֆրանսիայում իսկական քաոսային իրավիճակ է։ Բրիտանիան աշխարհին ցույց տվեց, որ նույնիսկ հարուստ, խաղաղ և ստաբիլ երկիրը կարող է առանց մտածելու այրել իր սահմանադրական մեխանիզմները` առանց դրանց փոխարինման համար լուրջ ծրագրի։
Բրազիլիան և Մեքսիկան սուզվում են պոպուլիզմի մեջ։
Դրական տեղաշարժ գրանցված երկրներից Էկվադորը եւ Պերուն ամրապնդում են այնպիսի կառույցներ, ինչպիսին է դատական համակարգը, որը կարող է զսպել համառ առաջնորդին:
Հարավային Աֆրիկան հրաժարվեց նախագահ Ջակոբ Զումայից, որը ղեկավարում էր պետության թալանը: Նրան փոխարինող Քիրիլ Ռամաֆոսան ազնիվ, կոմպետենտ մարդկանց նշանակեց, որպեսզի դադարեցվի թալանը:
Երկար ուսումնասիրությունների արդյունքում ընտրությունը կանգ առավ երեք երկրների վրա։
Մալազիա, Եթովպիա, Հայաստան։
Մալազիայում ընտրողները վռնդեցին վարչապետին, ով չկարողացավ բացատրել, թե որտեղից իր բանկային հաշվին 700 մլն դոլար գումար կար։ Այստեղ նոր ընտրություններում հաղթեց ընդդիմությունը, սակայն, ինչպես երևում է, նոր վարչապետը չի ցանկանում թուլացնել երկրի ռասայական նախապատվությունը կամ չի ցանկանում հանձնել իշխանությունը։
Եթովպիան նույնպես անսովոր տարի է ունեցել։ 2015-ի կեղծված ընտրություններից հետո իշխող կուսակցությունը այս տարի ընտրեց ռեֆորմիստ առաջնորդ Աբի Ահմեդին, ով ազատ արձակեց քաղբանտարկյալներին եւ խոստացավ իրական ընտրություններ անցկացնել 2020 թվականին: Նա խաղաղություն է հաստատել Էրիտրեայի հետ, բացելով սահմանը։ Բայց մենք չընտրեցինք Եթովպիային, քանի որ պարզ չէ, արդյոք նոր վարչապետը կարող է սահմանափակել էթնիկ բռնությունը։
Տարվա երկիր ընտրեցինք Հայաստանը, որտեղ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը փորձում էր վերջնաժամկետը շրջանցել և դառնալ երկրի վարչապետ։
Եվ այդ ժամանակ փողոցները լցվեցին բողոքի ցույցերով։ Խարիզմատիկ մորուքավոր նախկին լրագրող և խորհրդարանի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը օրինական ճանապարհով սկսեց պայքարը կոռուպցիայի և անիրավության դեմ և տեղի ունեցավ հեղափովություն։ Նրա նոր դաշինքը ընտրություններում 70% ձայն ստացավ։ Ռուսաստանին չտրվեց առիթ միջամտելու, Պուտինի իշխանությունը դուրս մղվեց և ոչ ոք չսպանվեց։ Այնուամենայնիվ Ադրբեջանի հետ ունեցած տարածքային խնդիրը դեռ չի լուծվել։
Բայց և այնպես հին և հաճախ սխալ ղեկավարվող այս ազգը "անհանգիստ" տարածաշրջանում ունի նորացման, զարգացման և ժողովրդավարության հաստատման հնարավորություններ։

Աղբյուր «strong» https://www.economist.com/leaders/2018/12/22/the-economists-country-of-the-year-2018 «/strong»

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Անկախ Լրագիր
yukarı