MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +12 °C ... +19 °C Yarın:+22 °C
Առինջ համայնքում կառուցվել և վերանորոգվել են ճանապարհներ
00:09, 28.12.2018
6216 | 0
ՀՀ Կառավարության 2018 թվականի սուբվենցիոն երկու ծրագրերով Կոտայքի մարզի Առինջ համայնքում իրականացվել են ճանապարհների կառուցման և նորոգման աշխատանքներ:
Սուբվենցիոն առաջին ծրագրով կատարվել է Առինջի ներհամայնքային երեք՝ 6-րդ, Ստեփանոս Առինջեցու և Մնացականյան փողոցների ճանապարհահատվածների կառուցում (ասֆալտապատում):
Ճանապարհի այդ հատվածները երկար տարիներ չափազանց անմխիթար վիճակում են եղել՝ նույնիսկ անանցանելի ու մեծ խնդիրներ առաջացրել հատկապես դպրոց հաճախող աշակերտների համար:
Կառավարության հուլիսի 26-ի N 920-Ն որոշմամբ հաստատված ծրագրի պայմանագրային արժեքը 39.499.800 դրամ է, որից 15.799.900 դրամը (40%) պետական բյուջեի հատկացումն է, 23. 699.900 դրամը (60%) ՝ համայնքի համաֆինանսավորման չափը:
N 920-Ն որոշմամբ հաստատված, շուրջ 13.191.336 դրամ արժողությամբ մեկ այլ սուբվենցիոն ծրագրով Առինջում կատարվել է համայնքի խիտ բնակեցված փողոցներից մեկի՝ մշակույթի տան հարակից ճանապարհահատվածի կառուցում և համայնքի մյուս վնասված ճանապարհների վերանորոգում և վերականգնում:

http://kotayk.mtad.am
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4939 | 0
yukarı