MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +13 °C ... +25 °C Yarın:+24 °C
ՊԱՐՈՆԱՅՔ, ՄԻ՜ ԱՅՊԱՆԵՔ ՁԵՐ ՈՐԴԻՆԵՐԻՆ
22:12, 13.01.2019
12620 | 0

Վաղը նշանակալից օր է, 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստն է և Վարչապետի նշանակումը։ Արտաշիսյան Աշխարհաժողովներից հետո, թերևս առաջին անգամ՝ հայ ժողովուրդը ազատորեն արտահայտել է իր կամքը և ՀԱՐՑ Է ԼՈՒԾԵԼ՝ ընտրել է օրինական իշխանություն։ Բերում եմ ջերմ շնորհավորանքներս։

Բայց լեզվիս տակ բան կա ասելու։ Մարդկանց մի տեսակը կա, որին ուղղում եմ խոսքս։ Պարոնայ՜ք, ինչու՞ չեք ուրախանում։ Ինչո՞ւ խնդութան աղաղակը չի պատռում ձեր կուրծքը։ Եղածը այդքան սովորակա՞ն է, որ չեք ուրախանում։

Ասում եք՝ «էն չեն, շատ ջահել են, մանկապարտեզ հո չէ՞, փորձ չունեն» ։ Եվ այպանում եք ձեր որդիներին։ Հիշեցնեմ, այդ ջահելները հեղափոխություն են արել և լեգիտիմ ժողովրդական քվեյով իշխանության են եկել։ Վեց ամսվա ընթացքում մոռացա՞ք, թե ազգովին ի՛նչ բորենիների առջև էինք մեջքներս ճկել։

Ասում եք՝ «էն չեն․․․» ։ Այստեղ, պարոնայք, ես ձեզ բռնացրեցի ինքնախոստովանված հանցանքի մեջ։ Բա դուք որտե՞ղ էիք, որ նրանք «էն չեն» ։ Ինչո՞ւ լավ կրթություն չեք տվել, ինչո՞ւ 30 տարում պետություն կառուցել չեք սովորել և նրանց չեք սովորեցրել։ Ամեն մեկդ մի А-4 ֆորմատի թուղթ վերցրեք և գրեք՝ էս 30 տարի ինչի՞ մասին եք խոսել ու երազել։ Չմոռանաք գրել, թե ամեն օր թյուրքի հասցեին ինչքան քֆուր եք տվել; Էդ ձեզ սովորեցրել էին, որ Պետության կառուցումը մոռանաք։

Պարոնա՜յք, ուշ չէ և ամեն ինչ կորած չէ ձեզ համար։ Նստեք ինքնակրթության։ Սա է նոր իշխանության բարձրացման լավագույն ձևը։ Կսովորեք Պետություն կառուցել, ձեռքի հետ էլ մեր երիտասարդությանը կկրթեք։

ԼԵՎՈՆ ԴՌՆՈՅԱՆ

13․01․2018Թ․

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Արմեն Ալոյան
22:04, 13.10.2021
6299 | 0
14:55, 29.06.2020
8150 | 0
20:47, 06.05.2020
9923 | 0
13:46, 28.04.2020
10266 | 0
12:42, 03.04.2020
14211 | 0
10:49, 09.03.2020
7759 | 0
19:07, 14.12.2019
10487 | 0
yukarı