MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 405.65, EUR 396.08, RUB 7.57, GBP 448.93
+15 °C, +15 °C ... +28 °C Yarın:+27 °C
«Լեզգիստանի Ազատագրության Կորպուս»-ն հայտարարել է զինված պայքար սկսելու մասին
16:33, 14.01.2019
13623 | 1
«Մենք ներկայացնում ենք Լեզգիստանի Ազատագրության Կորպուսը: Մեր նպատակն է՝ Ադրբեջանից ազատ և անկախ Լեզգիստան: Մենք շատ ենք, և մենք խոսքից անցել ենք գործի: Մենք գիտենք ինչպես, գիտենք որտեղ և ինչու, և արդեն եկել է ժամանակը ազատության հասնելու: Այնպիսիները, ինչպիսին մենք ենք՝ ազատ լեզգիներն Ադրբեջանում անընդհատ շատանում են: Ավելի ու ավելի շատ հայրենակիցներ են հպարտորեն իրենց կոչում լեզգիներ: Մենք որոշեցինք անել առաջին քայլը՝ ինքնաձիգներով հավասարակշռելու ուժերը: Քանի որ ճշմարտությունը տեղ հասցնելու համար անհրաժեշտ է ուժ, և այդ ուժը մեր մեջ է, մեր աճող միասնության մեջ է: Մենք ունենք բոլոր հիմքերը համարելու, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Ղարաբաղյան խնդրի շուրջ անորոշ վիճակն ուժեղ մաշում է ալիևյան ռեժիմի հեղինակությունը: Ալիևի ռազմական մարտակոչերի արդյունավետությունը վաղուց արդեն զրոյական է, ամենամարտունակ բանակի մասին միֆերն արդեն վաղուց հատել են եզրագիծը և փտել: Ղարաբաղյան խնդիրը մեզ հնարավորություն է տալիս ստանալ ծահ ստեղծված իրավիճակից լեզգի ժողովրդի և նրա անկախ ապագայի համար: Ադրբեջանի արևմուտքում փաստացի գործող ճակատն անհրաժեշտ է համալրել երկրորդ ճակատով՝ արդեն հյուսիսում: Կոռումպացված և փտած ալիևյան ռեժիմը չի կարող դիմանալ այդ հարվածներին, ինչն էլ մեզ ազատագրության անգին հնարավորություն կտա: Մենք կոչում ենք բոլորին, ովքեր իրենց համարում են ժառանգը ազատասեր և հպարտ լեզգիների, միանալ մեր ընդհանուր պայքարին հանուն ազատագրության Ադրբեջանից: Մեզանից յուրաքանչյուրը պետք է լինի պայքարի մեջ, իսկ մենք՝ Լեզգիստանի Ազատագրության Կորպուսը, արդեն դարձել ենք առաջին մարտիկները ազատ և անկախ Լեզգիստանի», - ասված է խմբավորման հրապարակած հայտարարության մեջ:
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
| |
Արմինե Հովհաննիսյան
yukarı