Mamul.am
Tam versiyon
USD 475.96, EUR 530.36, RUB 7.48, GBP 615.51
+9 °C, +10 °C ... +17 °C Tomorrow:+18 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Հայրենիքի սերը՝ կյանքից առավել.
15:19, 18.01.2019

Կապանի N13 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը «Հիշողությունը թանկ է ժամանակից» ծրագրի շրջանակներում այցելեցին զոհված ազատամարտիկ, դպրոցի շրջանավարտ Ռուբեն Կամոյի Բաբայանի ծնողներին: /Նախաձեռնությունը ԴԱԿ Ռիմա Մկրտչյանի /
Հենց Կապանում էլ ծնվել ու մեծացել է Ռուբեն Բաբայանը: Սովորել է Կապանի թիվ 27 գիշերօթիկ և N13 միջնակարգ դպրոցներում: Հայրենի քաղաքի հետ անչափ կապված ու մեծ ընկերական շրջապատ ունեցող մի տղա, ով 1992թ. օգոստոսի համառ մարտերի ժամանակ էլ զոհվեց:
Ռուբենի ծնողները ջերմ էին ու գրկաբաց, որդուն ևս սովորեցրել էին լինել այդպիսին, ինչի շնորհիվ նա վայելում էր ընկերների սերն ու հարգանքը: Ծնողներն ապրում են իրենց որդու հուշերով, հպարտանում նրա հերոսական ծառայությամբ։ Ռուբենի նկարների կողքին շարված էին նրա մեդալները, իսկ նկարների ալբոմում էլ ժամանակն էր կանգ առել: Խոսելիս մայրը մի պահ լռում էր, խոսակցությանը միանում էր հայրն ու ասում. «Չգիտեմ՝ մինչեւ հիմա էլ չենք զգում, որ նա չկա, ոնց որ դեռ սպասենք»:
Հայրենասիրությունը Ռուբենի մեջ էր, բայց նա մեկն էր այն երիտասարդներից, ով հայրենիքի մասին բարձրագոչ ճառեր չէր ասում, այլ լռելյայն իր գործն էր անում: Հերոսի անկյունը զբաղեցնում էր հյուրասենյակի մի մեծ հատված. հենց հյուրասենյակի, որպեսզի այստեղ էլ Ռուբենի ներկայությունն ավելի շատ զգացվի: Ամեն մի իրը նրա կյանքի մի շրջանն էր ներկայացնում. մեդալները, բանակային համազգեստը, նամակներն ու նկարները, որոնցից իրեն բնորոշ հանդարտ ու հմայիչ ժպիտով ներկաներին էր նայում մեր հերոսը:
Հերոսները գրքերում ու ֆիլմերում չեն, նրանք ապրում են մեր կողքին: Առօրյա կյանքում սովորական տղաներ են, բայց, երբ վտանգվում է հող հայրենին, այս տղաները առյուծ են դառնում ու հայրենիքի համար չեն խնայում ամենաթանկը՝ կյանքը:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz, Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde
Arkadaşlarınla paylaş
| |
Կապանի N13 հիմնական դպրոց
10:07, 14.03.2019
yukarı