Փաշինյանը ի զորու չէ դիմակայելու պետության առջեւ ծառացած մարտահրավերներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նա, մասնավորապես, նշել է. «Այսպես շարունակվելու դեպքում կա միայն մեկ ելք. Փաշինյանը ի զորու չէ դիմակայելու պետության առջեւ ծառացած մարտահրավերներին։ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Նիկոլի իշխանությունը վարկաբեկում է Արցախի հերոսներին։ Պանթուրքիզմի վտանգն ուժեղանում է, իսկ Փաշինյանը հասարակությանը բաժանում է հեղափոխականների ու հակահեղափոխականների։ Նախկիններին վարկաբեկելու մոլուցքով տարված նա անում է հայտարարություններ, որոնք հարվածում են մեր պետական շահերին։ Բաժանարար գծեր քաշելու ու այլընտրանքային կարծիք չլսելու հեղկոմական գործելաոճը կարող է թանկ նստել մեր պետության համար։ Իշխանությունը, իսկ առավել եւս պետությունը խաղալիք չէ, որ ինչպես ուզես քշես։ Այսպես շարունակվելու դեպքում կա մեկ ելք։ Եվ այդ ելքը Նիկոլի օր առաջ հրաժարականն է» ։ |