MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Yarın:+28 °C
4 ամենավտանգավոր մուլտֆիլմերը ըստ հոգեբանների
18:20, 05.02.2019
4290 | 0

Երեխաների համար ամենահաջողված նախագծերից մեկը «Մաշան և արջը» մուլտֆիլմն է, որը «վտանգավորների» առաջատարն է համարվում։ Փորձագետների կարծիքով՝ քանի որ փոքրիկ Մաշային կարելի է անպատիժ կերպով քմահաճություններ անել ու իրեն վատ պահել, երեխաները սկսում են նմանակել նրան և չեն հասկանում, թե ինչու են իրենք ինչ-որ բան սխալ անում։


Երկրորդ տեղում հրեշ աղջիկների մասին պատմող ամերիկյան «Հրեշ Հայը» մուլտֆիլմն է։ Մասնագետները գտնում են, որ գլխավոր հերոսների բառապաշարը կարող է բացասաբար ազդել երեխաների՝ նոր-նոր ձևավորվող բառապաշարի վրա։

Երրորդ տեղում «Սպունգ Բոբ» մուլտֆիլմն է, որը սիրված է նաև ավելի տարիքով լսարանի կողմից։ Ըստ մասնագետների գնահատականի՝ գլխավոր հերոսը շատ եսասեր էակ է, մշտապես մեծերին քննադատող, նույնիսկ եթե նրանք իրեն ճիշտ խորհուրդներ են տալիս։

Հետաքրքիր է, որ դասական դարձած «Թոմն ու Ջերին» մուլտսերիալը չորրորդ տեղում է հայտնվել՝ չնայած այն բանին, որ յուրաքանչյուր սերիայում գլխավոր հերոսը՝ մուկը, ծաղրում է մյուսին՝ կատվին, իսկ Թոմն իր հերթին անընդհատ ագրեսիա է դրսևորում։

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Ամալյա Գաբոյան
20:44, 14.05.2020
4524 | 0
13:32, 22.11.2019
5163 | 0
21:50, 12.11.2019
4359 | 0
17:36, 29.10.2019
4876 | 0
yukarı