MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Yarın:+20 °C
Ամենաշատը Գերմանիայից են դեպորտ արվում
10:47, 10.02.2019
4031 | 0

Մեզ հասած տեղեկությունների համաձայն, տարեվերջին բավականին մեծ թվով մարդիկ են արտաքսվել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից և տեղափոխվել Հայաստան:

Նրանց մեծ մասը ընտանիքներով են եղել, ովքեր տարիներ առաջ Հայաստանում վաճառել են իրենց տուն ու տեղը և մեկնել Եվրոպա՝ փախստականի կարգավիճակ ստանալու և եվրոպական երկրներից մեկում հաստատվելու ակնկալիքով:


Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով եվրոպական երկրներից վտարման դեպքերի ավելացմանը, նշեց, որ վերջին շրջանում իսկապես նման աճ կա, ինչը պայմանավորված է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներով և փոփոխություններով:


«Եվրոպական երկրներում փախստականի կարգավիճակ հայցող մեր հայրենակիցները պետք է հիմքեր ներկայացնեն: Եվ քանի որ մեր երկիրը, հատկապես վերջին քաղաքական փոփոխություններից հետո, դասվում է առավել ապահով երկրների շարքին և ժողովրդավարության մակարդակի աճ է նկատվում, ուստի դրա հետևանքով նման դիմումները համարվում են անհիմն: Եվ ստացվում է, որ մարդիկ շարունակում են անօրինական հիմքով մնալ եվրոպական տարբեր երկրներում, բայց վաղ թե ուշ նրանք ենթակա են վերադարձի», – ասաց Ն. Դավթյանը:

Շարունակությունը՝ աղբյուրի հղումով:

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Արմինե Գրիգորյան
yukarı