Այն ի՞նչ Ձե՜ռք էր, որ Հորիզոնի կո՜ր, կրքոտ ծոցի մեջ Սուզված գիշերվա լո՜ւյսը գողացավ, Ու գիշերը կո՜ւյս թևերով մաքուր Ինձ գրկում փայփայե՜ց Ու… մեռավ: Առավոտն ինչպես Լաց լինող մի կի՛ն. Ինձ իր գիրկն առա՜վ, գուրգուրե՜ց, Հիշո՞ւմ ես այն օրը, երբ մայրամուտին Ինձ համար կո՛ւրծքդ բացվեց Լուսեղեն: Ինձ համար գրված գի՜րս ճակատի՝ Մարմի՜նդ էր, որ մի պա՜հ դողդողաց, Ու գոհացումը Ապրած այդ պահից Փքվե՜ց, ուռճացավ: Հիշո՞ւմ ես արդյոք. Որ քո մի բաց դո՜ւռ - Ստվերիս տարավ հարբելու, Ու փաթաթվեցի՜ն իրար շատ ամուր Մոխի՜ր ու ցասում: Խի՜ղճը չարչարվե՜ց. Տանջվեց ցնո՜րքը, Հույսերը իրենց օրոցքում հանգան… Ու մի նո՜ր, Մի նո՜ր. Նոր Սեր արարվեց - Ասես ծնո՜ւնդ էր նորածին մանկան: Ու գլորվեց օ՜րը, Գլորվեց թեթև- Երկարաոտ երեկոյի քայլվածքով, Ու մահացա՜վ օրը՝ մահով անհեթեթ Նվաճվողի պարգևով… 23.08.17 Երևան |