MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Yarın:+20 °C
Վտանգավոր սև արկղեր
22:45, 20.02.2019
4202 | 0
Կար ժամանակ, երբ բոլորս երջանիկ էինք։ Երջանիկ լինելը չգիտես ինչու, միշտ ասոցացվում է անցյալի հետ։ Ասում են մարդ հենց այդ ժամամակ է ապրում հաճելին ու այն հիշելին, երբ ամեն անգամ համեմում է ջերմ ու տաք էլեմենտներով և այնքան է պտտեցնում հիշողության սկավառակում, որ թվում է, երջանիկ կարելի է ապրել միայն անցյալում։ Մարդիկ շփվում էին իրար հետ, հաճախում թատրոններ, զբոսնում միասին, քննարկում գրքեր։ Բայց մի օր վրա հասավ այդ աղետը։ Հեռախոսներ, պլանշետներ.. Որոնք եկան իրարից խլելու իրար։ Դրանք վտանգավոր են ու զորեղ ։ Մենք այնքան փոքրացանք, որ սկսեցինք տեղավորվել դրանց մեջ։ Կամաց կամաց խմբերով մարդկանց կարելի էր շատ հազվադեպ հանդիպել։ Այգիներում միասին զբոսնող զույգերին փոխարինում են միայնակ սելֆի անողները, թատրոնները մնացին դատարկ, գիրք քննարկողները իրենք են քննարկվում, երեխաները զրկվում իրենց հասանելի ուշադրությունից ու իրենք էլ որոշում այլևս դադարել մանուկ լինել.. Արդյունքում մարդիկ դառնում են պաշտոնաթող. երեխան զրկվում է ծնողական սիրուց, մյուսը` քրոջից, եղբորից կամ ընտանիքից, 3րդը` ընկերոջից կամ ընկերուհուց։ Խելացիները անզոր են պայքարելու համամարդկային աղետի դեմ, պարզ ու հասարակը անխնամ ու անճաշակ է թվում ու ծաղրվում, իսկ քանի որ մարդիկ փոքրացել են այդ սև արկղերում, նրանք դիմում են բժիշկների, որ օգնեն իրենց, առավել մեծ երևալ։ Վիրահատում են, որ մասը պատահի։ Արդյունքում վերածվում անհասկանալի մի երևույթի։ Ու դա թվացյալ գեղեցիկի խաբկանք է միայն։
Ասում են, ով տգեղ է արտաքնապես, իր ներաշխարհն է կարգի բերում և գեղեցկացնում իր շուրջը, իսկ գեղեցիկները ներաշխարհով զբաղվելու ժամանակ չունեն։
Մենք հիմա միայն մի տարբերակ ունենք, որքան հնարավոր է շուտ ազատվել այդ աղբից։ Քանզի, երբ ցանկանանք վերադառնալ իրականություն, կգտնենք մեզ միայնակ և կհասկանանք, որ լոկ հանդիսատեսն ենք եղել այն մարդկանց, ովքեր կորցրել են ժամամակը, համոզելու մեր նման հիմարների, թե որքան հրաշալի է կյանքը, որը դու չես ապրում։ Ընդամենը, ուրիշ ոչինչ...
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նինա Սարգսյան
20:33, 29.08.2020
3940 | 0
11:45, 05.06.2019
3133 | 0
11:44, 05.06.2019
3161 | 0
15:26, 22.05.2019
4067 | 0
18:26, 30.03.2019
4072 | 0
02:23, 30.03.2019
3684 | 0
yukarı