MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Yarın:+16 °C
ՈԱԱԿ-ի 10-ամյակի շրջանակներում տեղի կունենա «ՄԿՈՒ-գործատու երկխոսություն․ համատեղ ռազմավարության բանաձև» թեմայով համաժողով
12:26, 28.02.2019
3227 | 0

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ), շարունակելով իր 10-ամյակի միջոցառումների շարքը, կազմակերպում է համաժողով նվիրված միջին մասնագիտական կրթության արդիական հիմնախնդիրներին։

Մարտի 1-ին Հայաստանի ամերիկյան Համալսարանում տեղի կունենա «ՄԿՈՒ-գործատու երկխոսություն․ համատեղ ռազմավարության բանաձև» խորագրով համաժողովը։

Համաժողովի մասնակիցներին ողջույնի խոսք կհղեն ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը և ՀԱՀ նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը։

Միջոցառման ընթացքում զեկույց կներկայացվի «Գործատուների հետ համագործակցությունը ՄԿՈՒ հաստատության ինքնավարության մեծացման համատեքստում» թեմայով, համաժողովի մասնակիցները կքննարկեն ՄԿՈՒ-գործատու արդյունավետ համագործակցության ուղիները, կներկայացվի գործատուների հետ արդյունավետ համագործակցության հաջողված փորձ։ Հաշվի առնելով, որ քոլեջները ներկայում ինստիտուցիոնալ հավատարմագրմանը նախապատրաստվելու փուլում են, կքննարկվեն նաև ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծության խնդիրները։

ՈԱԱԿ-ի 10-ամյակի միջոցառումները մեկնարկել են Մատենադարանում տեղի ունեցած թեյախմությամբ, որի ժամանակ ԿԳ նախարարը, ՈԱԱԿ տնօրենը և ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող պետական բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահները քննարկել են բուհերի կառավարման արդյունավետության բարձրացման խնդիրները։

ՈԱԱԿ 10-ամյակի միջոցառումները կամփոփվեն հոկտեմբերին՝ Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ցանցի (ENQA) 10-րդ ընդհանուր համաժողովով, որը տեղի կունենա Երևանում։

Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն
yukarı