MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Yarın:+28 °C
Իրական դեպք. Քուրիկ ջան, ինչքան վախտ կապրեիր մեկի հետ, ում ամուսինը առավոտ 5ից դուրսա գալի ու գիշերվա կեսինա տուն մտնում։
14:00, 09.03.2019
5173 | 0
Իրական դեպք. Քուրիկ ջան, ինչքան վախտ կապրեիր մեկի հետ, ում ամուսինը առավոտ 5ից դուրսա գալի ու գիշերվա կեսինա տուն մտնում։
Ամեն երեկո, աշխատանքից տուն գնալը, փաստորեն շատերի համար դարձել է պատուհաս։ Մարդիկ, ովքեր աշխատում են Դալմա մոլ-ում, ահ ու սարսափով են սպասում ժամը տասին։ Աշխատանքը ավարտվում է ու չգիտես` ինչպես տուն կհասնես. օրվա ստացածդ կտաս տաքսուն, թե կհայտնվի համապատասխան երթուղայիններից մեկը, ինչը բացառիկ երևույթ է, որ նստես։ Այսօր, պարզվեց այն հատուկ կենտ օրերից էր, երբ կանգնած էր նաև 74 երթուղայինը։ Մեկը մոտեցավ ու հարցրեց զարմացած, թե արդյոք պատրաստվում է շարժվել, ինչին ի պատասխան վարորդն ասաց, որ դեռ չգիտի։ Քիչ անց, ուղևորները կամաց կամաց հավաքվեցին։ Պարզվեց, որ 100դրամով շանս ունեն տուն հաանել։ Նրանցից մեկը նեղսրտելով հարցրեց վարորդին, թե ինչու այս ժամերին չեն աշխատում։ Նա պատասխանեց, թե ինքը մեկ ամսվա աշխատող է ու առաջին անգամ է այս ժամին քշում, այն էլ նրա համար, որ կինն էր այդ օրը, այդ ժամին աշխատանքը ավարտում, այլապես չէր քշի։ Մյուս ուղևորները փորձեցին պարզել, ինչումն է խնդիրը, որ մինչև ժ10-ը չեն կարողանում ապահովել տրանսպորտով։ Երիտասարդն ասաց, թե համապատասխան քանակով մեքենա չկա, ու 4անգամ օրվա մեջ քշելով, իրենց լրիվ բավարարում է ստացած գումարը։ Մարդիկ սկսեցին դժգոհել։ Իսկ վարորդը լուռ լսում էր։ Բայց էլ չդիմացավ այն մեղադրանքին, թե ինչ անենք, աշխատանք է ու պետք է նորմալ աշխատել, քանզի բոլորն էլ մինչև ուշ ժամ աշխատում են։ Ի պտասխան, նա ասաց. _Քուրիկ ջան, ինչքան վախտ կապրեիր մեկի հետ ում ամուսինը առավոտ 5ից դուրսա գալի ու գիշերվա կեսինա տուն գալիս ու էն էլ նոր պսակված։ Ոչ ոք չուներ սրա պատասխանը։ Գուցե քաղաքապետարանը ունի??!!
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Նինա Սարգսյան
20:33, 29.08.2020
3977 | 0
11:45, 05.06.2019
3158 | 0
11:44, 05.06.2019
3198 | 0
15:26, 22.05.2019
4099 | 0
18:26, 30.03.2019
4113 | 0
02:23, 30.03.2019
3728 | 0
yukarı