MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Yarın:+26 °C
Նախկին աբեղան երազում է ամուսնացյալ քահանա լինել և դիմել է Գարեգին Բ-ին
10:48, 13.03.2019
6596 | 0
Այս հերթական ԳԱՐԵԳԻՆԱԿԱՆ ՏԱԿԱՆՔԸ՝ Մարտին Մխիթարյանը, որը նախկինում հայր Գառնիկ էր, Գարեգինի մաֆիայի թաքնված ներկայացուցիչներից է: Սա աբեղա եղած ժամանակ սովորում էր Հռոմում, ամեն օր այցելում տեղի գայթակղիչ կանանց և աղջիկներին: Այնքան էր սիրտը կպել էտ օտարերկրացի ջահել-ջուհուլներին, որ Հռոմի հայ համայնքի հոգևոր հովվի ձևական պաշտոնով մի քանի տարի մնաց Հռոմում: Էնտեղի հայկական համայնքն էլ հազիվ մի տասը հայ ընտանիք լինի թե չէ:
Բայց էս Գառնիկը մինչև Հռոմ գնալն էլ մի բան չէր: Արդեն աբեղա էր դարձել, ամբողջ օրը կախված էր սիրուն աղջիկների հեռախոսներից: Զանգ զանգի վրա, դե աղջիկներն էլ ստիպված կախվում էին Մարտինի վզից: Իսկ հռոմում մեր կնամոլ աբեղան կատարելագործվում է ու մի օր իր սիրելի շեֆի՝ Գարեգինի պահանջով վերադառնում Հայաստան:
Ապա որպես պատիժ աքսորվում է Հաղբատավանք: Դե քանի որ կարճ բոյի հետ լավ էլ երկար լեզու ունի ու շատ է սիրում հակաճառել, մի օր էս հարիֆը լեզվակռվի է բռնվում թեմի առաջնորդ, փորձված աղվես Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի հետ: Սեպուհը լիրբ, Գառնիկը լեզվանի, ու մի օր երկուսի կոտոշները հագնում են իրար: Սեպուհը սրան ասում է՝ խելոք մնա, թե չէ լեզուտ կկտրեմ: Գառնիկն էլ տակ չի մնում, թե՝ ես էլ քո ականջները կկտրեմ, բերանտ կկոխեմ:
Վերջը Գառնիկի հարցը հասնում է Տիզբոն: Գարեգինը կանչում է սրան ու պահանջում՝ դիմում գրել, սուս ու փուս հեռանալ: Թե չէ սպառնում է, որ եթե դիմում չգրես, մենք քեզ խայտառակ կանենք արար աշխարհով, ու վաղը չէ մյուս օրը աշխատանք չես կարող գտնել: Դե քանի որ Գառնիկն էլ Գարեգինի տուզիկներից է, գլուխը կախ, լեզուն կծելով դիմում է գրում ու Մայր Աթոռից հեռանում:
Բայց այդպես էլ աշխատանք չի գտնում: Սկզբում մի երկու սիրուն իտալացի տուրիստներ է ման տալիս Հայաստանի տեսարժան վայրերով, մինչև որ ամուսնանում է՝ զրկվելով իր սիրելի զբաղմունքից: Հույսը կտրած տաքսի է քշում, բայց մտքում միշտ երազանք պահելով, որ մի օր Գարեգինը իրան ամուսնացյալ քահանա կնշանակի այն թեմում, որի առաջնորդը կլինի Ասողիկ չեպիսկոպոսը: Ու այսքանից հետո հասկանալի չէ, թե ինչու՞ է Մարտին-Գառնիկը Պատարագների մասնակցում Ավանի Մխիթարյան կաթոլիկ համայնքում, հետն էլ՝ Պատարագի երգերը երգում իր սոպրանո ձայնով: Երևի Հռոմում թաքուն դավանափոխ է եղել, բայց պրիզնատ չի գալիս...
Հարբեցող Մարտինի անբարոյական նկարագիրը բնորոշում է իրեն ճանաչող մի հայուհի:
Basın sekreteri: Ազատ Խոսք
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Ազատ Խոսք
yukarı