Ֆեյսբուքյան օգտատեր Արտյոմ Դավթյանը իր էջում գրել է՝ԵԱՀԿ մինսկի խմբի վերջին հայտարությունը բավական մտահոգիչ համարեցին Աժ խմբակցությունները և նախկին իշխանամեդ ուժի ներկայացուցիչ` Էդուարդ Շարմազանովը, որը համարեց տվյալ հայտարարությունը` որպես ապտակ Հայաստանի իշխանություններին, բայց հատկապես կարևոր է նկատել, որ վերջին հայտարարությունը իր էությամբ ամբողջովին հիշեցնում է Մադրիդյան սկզբունքների մասին, որի գաղտնազերծված տարբերակը 2009 թվականի հուլիսի 10 -ին հրապարակվել է Իտալիայի Լ՚Ակվիլա քաղաքում ։ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ինչպես վերջին այնպես էլ 2009 թվականի հուլիսի 10-ի հայտարության մեջ հիշատակվում են հետևյալ 6 տարրերը ՝ Հարկ է ընդգծել, որ 2007 թվականից ի վեր Հայաստանի իշխանություները, Մադրիդյան սկզբունքները համարել են բանակցային այն հիմքը, որի միջոցով կլուծվի Լեռնային Ղարաբաղի հարցը և այն կդառնա Միջազգային Հարաբերությունների լի իրավ սուբյեկտ: Մադրիդյան սկզբունքների առանցքային դերը մի շարք հայտարարություներով հաստատել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ։Այստեղից պարզ է դառնում, որ հանրապետական Էդուարդ Շարմազանովը չի ընդունում իրենց իրականացրած արտաքին քաղաքականությունը, Մինսկի խմբի շրջանակներում և դատապարտում է Մադրիդյան սկզբունքները, ինչը բավականին զարմանալի է: Եվ վերջում հարց Է.Շարմազանովին` .ինչու մինչ օրս չեք հայտարարել, որ ձեր կողմից իրականացրած արտաքին քաղաքականությունը ապտակ էր Հայաստանի ինքնիշխանությանը, քանի որ ձեր կուսակցության կառավարման ժամանակահատվածում հենց տվյալ 6 դրույթների վրա էք ցանկացել կառուցողական բանակցություններ վարել։ |