MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Yarın:+16 °C
Օպերայի շրջակայքը բիզնեսի աղբյուր է մի քանի օլիգարխիների համար. Որոշումն արդարացնող կետերի մասին
18:27, 14.03.2019
3415 | 0

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Օպերայի շրջակայքն ազատագրվելու և վերադարձվելու է քաղաքին ու քաղաքացիներին։

Գաղտնիք չէ, որ այս տարածքները ժամանակին իրենցով են արել մի շարք օլիգարխներ: Օպերայի հարակից տարածքներում տասնյակ սրճարաններ ապամոնտաժվելու խնդրի առջև են կանգնած, ինչն առաջացրել է սրճարանների տերերի դժգոհությունը։ Սակայն նրանք մոռանում են, որ դա իրենց սեփականությունը չի և իրավունք չունեն տիրելու մի բանի, որը պատկանում է քաղաքին և քաղաքացիներին։

Մի կողմից ընկալելի է մարդկանց վրդովմունքը, բայց մյուս կողմից հասկանում ես, որ իրականում այս տարածքները որպես շահույթ հետապնդող տարածքներ են և եկամուտը գնում է օլիգարխների գրպանները, որոնք փողի կարիք բնավ չունեն։

Ինչ վերաբերում է աշխատողներին, ապա շատ սրճարաններ սեզոնային են աշխատում և բնականաբար ֆիքսված աշխատողներ չկան։ Այսինքն 4֊5 ամիս աշխատելուց հետո, աշխատողը չի նստելու տանը և սպասի հաջորդ տարի կրկին 4֊5 ամիս աշխատելու համար։ Բնականաբար նա փնտրելու է նոր աշխատանք։

Հիմնական աշխատողները ևս խնդիր չունեն։ Մատուցողի, խոհարարի համար աշխատանքները Հայաստանում շատ են։ Գտնելը խնդիր չէ, առավել ևս, աշխատանքային նման փորձով։

Սրճարանների տերերը հրահրելով մի քանի աշխատողների, էմոցիոնալ ֆոնի վրա փորձում են քաղաքացիներին շփոթմունքի մեջ գցել։ Նման գործողությունները համարվում են սադրիչ, որոնք նպատակ ունեն ցույց տալու, որ քաղաքապետարանի գործողությունները անօրինական են կամ քաղաքապետը լավ չի աշխատում և հարյուրավոր աշխատողների զրկում է աշխատանքից։

Ամեն ինչ կատարվում է օրինականության սահմաններում և Օպերայի տարածքն այլևս բիզնես կենտրոն չի լինելու։
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Arkadaşlarınla paylaş
Անկախ Լրագիր
yukarı